Դրական

Jan 09, 2022 23:57

Երբ ընդհանուր առմամբ դրականորեն ես տրամադրված կյանքի ու մարդկանց նկատմամբ, երբ գնահատում ես ունեցածդ ու շնորհակալ զգում դրա համար, փորձում շուրջդ հնարավորինս շատ դրականը տեսնել ու դրականի վրա կենտրոնանալ, ինքնըստինքյան սկսում ես ձգել նաև դրական մարդկանց, դրական իրադարձությունների: Կարծես հրաշքի պես կյանքումդ հայտնվում են լիքը դրական, հոգեհարազատ մարդիկ: Կյանքը ցույց է տալիս, որ պարզապես բարի, կարեկից ու օգնող լինելը բավական չի դրա համար, եթե միաժամանակ նաև դժգոհ, փնթփնթան ու ամեն ինչի մեջ նախ և առաջ բացասականը նկատող ու դրա վրա կենտրոնացող ես: Եղել եմ էդպիսին, համոզվել եմ սեփական փորձով, նաև լիքը ուրիշների փորձի մասին գիտեմ` նույնը հաստատող: Էդպես, որպես կանոն, դեպի քեզ ես ձգում նաև լիքը պրոբլեմատիկների ու տոքսիկների, անընդհատ հայտնվում ես պրոբլեմատիկ իրավիճակներում, ամենասովորական բաները, որ, թվում է, պիտի հարթ ու հեշտ ընթանային, քո դեպքում անընդհատ խնդիրներ են առաջացնում, ջանջալանում, ձգձգվում են, ժամանակ ու էներգիա խլում, ու զարմանում ես, թե որ մեղքիդ համար են քեզ անընդհատ պրոբլեմատիկ, տոքսիկ, անշնորհակալ, բարությունդ, ազնվությունդ չարաշահող մարդիկ ռաստ գալիս, ինչու՞ են մարդիկ քեզ միշտ շահագործում, ինչու՞ է քեզ մոտ ամեն հասարակ բան կարծես չեղած տեղից ջանջալանում, պատմություն դառնում: Պարզվում է` «նմանը նմանին է ձգում» ասացվածքը միայն դուր գալու իմաստով չի, որ գործում է, նաև էն իմաստով է ճիշտ, որ երբ ինքդ կյանքի, մարդկանց, ինչու՞ չէ` նաև ինքդ քո նկատմամբ վերաբերմունքի առումով պրոբլեմատիկ ես, միշտ էլ մագնիսի պես ձգելու ես պրոբլեմատիկ մարդկանց ու պրոբլեմատիկ իրավիճակների:

Հիմա արդեն գիտեմ, որ եթե կյանքումս ինչ-որ հարցեր բարդանում են, ջանջալանում են, եթե ինչ-որ անհաջողություն է լինում, ուրեմն իմ ընդհանուր պահվածքից, վերաբերմունքից է, ուրեմն ինչ-որ բանում թերացել եմ, շեղվել եմ, պիտի իմ մեջ փնտրեմ պատճառն ու վերացնեմ: Էդպիսի պահերին շատ բարդ է ընդունելը, որ դու ես ինչ-որ բան սխալ արել, սովորաբար հակված ես մեղավորներին ուրիշների մեջ փնտրելու: Շատ ավելի հեշտ է համարելը, որ քեզնից շատ քիչ բան է կախված, ու էդպես «գլուխդ ազատել»: Իսկ իրականում էնքան բան է մեզնից կախված: Էս մոտեցումը կողքից կարող է հեքիաթ թվալ, բայց երբ մի քիչ խորանում ես ու ուշադրություն դարձնում թե՛ վերաբերմունքիդ ու պահվածքիդ, թե՛ հետդ ու շուրջդ կատարվող ամեն ինչին, վաղ թե ուշ սկսում ես նկատել էդ երկուսի միջև եղած սերտ կապը, օրինաչափությունները, ու համոզվում ես, որ սա հստակ գործող տիեզերական օրենք է, և այն չիմանալը քեզ չի ազատում պատասխանատվությունից: Ով 

Մտորումներ, Դիտարկումներ

Previous post Next post
Up