(no subject)

Oct 24, 2008 22:42

Այսօր վերջապես գրանցվեցի Էկո ֆորումում՝ հիմնականում բուսակերությանը նվիրված վերջերս բացված բաժնի համար։ Բուսակերության մասին աֆորիզմների ու առակների թեման կարդալիս որոշեցի ինքս էլ տեղադրել իմ ունեցած նյութերից, որոնք, ի դեպ, բավական շատ են։ Վերընթերցեցի ինձ մոտ եղած մտքերը՝ գրված հանրահայտ բուսակերների կողմից։ Ինձ համար հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուի հետևյալ մտքերը.

Կենդանիներն իմ ընկերներն են... Իսկ ընկերներիս ես չեմ ուտում։

Երբ մարդն ուզում է վագրին սպանել, դա սպորտ է համարվում, իսկ երբ վագրն է ուզում մարդուն սպանել, դա դաժանություն է համարվում։

Մի քանի տարի առաջ էլ ես էի բուսակերության վերաբերյալ ակամա մի միտք հղացել՝ մի քիչ սարկազմով համեմված.

Ես ոչ մի կենդանի արարածի չեմ ուտում, մեռած՝ առավել ևս։

Բուսակերություն, Աֆորիզմներ, Հեղինակային աֆորիզմներ

Previous post Next post
Up