(no subject)

Oct 22, 2008 14:57

Ինչի՞ ա շատերին թվում, թե իմ ներվերը հանած են, համբերությունս էլ անսահման... Հա, հասկացանք, համբերատար եմ, ու շատերդ դա բազմիցս նկատել եք, բայց ո՞վ ա ձեզ խաբել, թե ես էլ չեմ կարող ձեզ նման ներվային լինել, կատաղությունս ձեզ վրա թափել ու այդպիսով լիցքաթափվել։ Շատ լավ էլ կարող եմ։ Ապացուցված բան ա, ուզու՞մ եք փորձել։ Մի քիչ էլ շարունակեք, ու կհամոզվեք, որ ես ձեզնից էլ ներվային եմ, ձեզնից էլ լավ եմ կատաղում ու պետք եղած դեպքում ձեզնից հաստատ շա՜տ ավելի լավ կարող եմ ձեզ այնպես շշպռել, որ շաբաթներով կարող ա ուշքի չգաք (դրա հարուստ փորձն էլ ունեմ. կարող եմ հաստատողներ էլ գտնել, եթե պետք լինի)։ Եթե, ի տարբերություն ձեզ, ինձ զսպում եմ ու չեմ անում, դա դեռ  չի նշանակում, որ ես ծնված եմ բոլորի ներվային լիցքաթափումների թիրախը լինելու համար, ու որ ինքս համանման լիցքաթափման կարիք չունեմ։ Մի՛ չափեք իմ համբերության սահմանները... Բավարարվեք ասածովս. այն հաստատ անսահման չի, ու արդեն մոտ եք սահմանին. շնորհավորում եմ։

Ներվայնանայ..., Առօրեական

Previous post Next post
Up