Սա պատրաստել եմ տղայիս փայտյա եռաչափ փազլի կտորների ֆոներից (երկու «տախտակ»), որոնք, ըստ էության անպիտան մնացուկ էին` նախատեսված` փազլի կտորները հեռացնելուց հետո դեն նետելու համար: Բայց կտորների հեռացումից հետո մնացած խառնիճաղանչ ֆոներն ինձ ոգեշնչեցին, որոշեցի դրանցով մի բան մոգոնել: Երկու շերտերն իրար վրա դնելով` ստացա ահա այսպիսի եռաչափ, երկշերտ պատկեր, որը մի քիչ էլ հարստացրի մոտս եղած որոշ մանր փայտյա դետալներով` շրջաններով ու բարակ երկարավուն կտորներով: Ներքևի շերտը ներկել եմ մուգ շագանակագույնով, վերևինը` ավելի բաց շագանակագույնով, այնուհետև նաև լրացուցիչ էֆեկտներ եմ արել ներկով:
Չափը` 20 X 25 սմ (8 in. X 10 in.)
Որոշել եմ այսուհետև ստեղծագործական աշխատանքներիս մասին մի երկու բառով էլ անգլերեն գրել` ոչ հայ ընթերցողներիս համար: Դե, wordpress-ում մի խումբ օտարազգի հետևողներ ունեմ անծանոթ, որոնք հաճախ լայքում են աշխատանքներս, մտածեցի`երևի ճիշտ կլինի` իրենք էլ մի քիչ ինֆորմացիա ստանան աշխատանքներիս մասին:
Made from 2 recycled wooden boards (the remaining background after removing the parts of a 3-d puzzle) put on top of each other.
Սա էլ տախտակների նախնական տեսքը.
The initial look of the boards