Jun 03, 2012 22:56
Սա քիչ առաջ facebook-ում կարդացի, ուզում եմ մոտս լինի. :)
10 պատվիրան ծնողներին` Յանուշ Կորչակից
1. Մի՛ սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ էլ այնպիսին՝ ինչպիսին դու կուզես: Օգնի'ր նրան, որ նա դառնա ոչ թե դու, այլ` ինքը:
2. Երեխայից հատուցում մի՛ պահանջիր այն ամենի դիմաց, ինչ դու արել ես նրա համար: Դու նրան կյանք ես տվել, նա ինչպե՞ս կարող է երախտահատույց լինել քեզ: Նա կյանք կտա ուրիշին, վերջինս՝ երրորդին, և դա երախտագիտության անշրջելի օրենքն է:
3. Քո վիրավորվածությունը երեխայի գլխին մի՛ թափիր, որպեսզի օր ծերության դառը հաց չճաշակես: Քանզի ինչ ցանես՝ այն էլ կաճի:
4. Նրա պրոբլեմներին վերևից մի՛ նայիր: Կյանքն ամեն մեկին ըստ իր ուժի է տրվում, և, վստահ եղիր, կյանքը նրա համար պակաս ծանր չէ, որքան՝ քեզ համար, իսկ միգուցե և ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
5. Մի՛ ստորացնի:
6. Մի’ մոռացիր, որ մարդու համար ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են: Նրանց ավելի շատ ուշադրություն դարձրու, մենք երբեք չենք կարող իմանալ, թե ում ենք հանդիպում երեխայի մեջ:
7. Քեզ մի՛ տանջիր, եթե չես կարող ինչ-որ բան անել քո երեխայի համար: Տանջի՛ր, եթե կարող ես, բայց չես անում:
8. Երեխան բռնակալ չէ, որ տիրանում է քո ամբողջ կյանքին, այլ ընդամենը միս ու արյան պտուղ է: Դա այն թանկարժեք թասն է, որը Կյանքը քեզ տվել է պահպանելու և նրա մեջ ստեղծագործական կրակը զարգացնելու համար: Դա մոր և հոր անկաշկանդ սերն է, որոնց մոտ կմեծանա ոչ թե «մեր», ոչ թե «իմ» երեխան, այլ պահպանելու հանձնված հոգին:
9. Կարողացիր սիրել օտար երեխային: Երբեք ուրիշի երեխային մի՛ արա այն, ինչը չէիր ցանկանա, որ անեն քո երեխային:
10. Սիրիր քո երեխային` ինչպիսին էլ նա լինի` անտաղանդ, անհաջողակ, մեծահասակ: Նրա հետ շփվելիս ուրախացի’ր, որովհետև երեխան տոն է, որը դեռևս քեզ հետ է:
Մամա,
Խորհուրդներ,
Դաստիարակություն,
Էրեխուկներ