Վիրտուալն ու ռեալն իրարից տարբերել

Apr 19, 2010 14:36

Էնքան հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են հասկանում «վիրտուալը ռեալից տարբերել» արտահայտության տակ։ Վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում «մարդ պիտի կարողանա վիրտուալը ռեալից տարբերել» տիպի մտքերի, ու որ, իբր, մարդկանց մեծ մասը չի կարողանում դրանք իրարից տարբերել, ու կարծես տարբերելն ինչ-որ հազվագյուտ տաղանդ է։ Լուրջ, չեմ հասկանում, ի՞նչ կա ( Read more... )

Այ քեզ բան, Վիրտուալ

Leave a comment

Comments 7

byurie April 19 2010, 18:51:08 UTC
Ան, ամեն դեպքում վիրտուալն ու ռեալը, վիրտուալ ու ռեալ շփումները կտրուկ տարբերվում են իրարից: Էն կռիվները, որ ես անում եմ վիրտուալում, հաստատ ռեալում չէի անի, իսկ եթե անեի, նույն սառնասրտությունը չէի պահպանի: Էն բաները, որ սովորաբար ասում եմ որոշ մարդկանց վիրտուալում, ռեալում երբևէ չէի ասի: Ստեղ պատասխանատվության հարցը չի: Չգիտեմ ինչ հարց ա, բայց փաստ ա:

Reply


iparika April 19 2010, 19:07:53 UTC
Վիրտուալում մարդիկ իրենց հաճախ էնպես չեն պահում, ինչպես ռեալում կպահեին, ինչքան էլ դա տհաճ է կամ սխալ, էդպես է: Վիրտուալը շատերի համար ամեն ինչի լայթ տեսակն է` լայթ հարաբերություններ, լայթ շփում, ու հենց էդպիսի մարդիկ էլ ուշադիր են, որ հանկած սահմանը չանցնեն ու ամեն ինչ ռեալին չնմանեցնեն: Շատերն էլ իրենց երազած մարդու կերպարն են սարքում վիտուալում ու պարզ է, որ էդ ամենը ռեալից շատ տարբերվում է:
Ինձ համար չկան վիրտուալ զգացմունքներ կամ վիրտուալ մտքեր. ինչը ես ապրում եմ, իմն են ու իրական, արտահայտման միջոցներն են տարբեր: Ու եթե վիրտուալում լրիվ ուրիշ եմ, ինչ ռեալում եմ, դա հեչ լավ բան չի խոսում իմ մասին...

Ուրիշ բան է, որ վիրտուալ շփումը` ինքը, կարող է շատ վատ ազդել հոգեկանի վրա` որպես հաղորդակցման տեսակ: Իմ դեպքում հենց էդպես է, դրա համար հնարավորինս քչացրել եմ վիրտուալ հաղորդակցումը: Բայց դա չի նշանակում, որ երբ վիրտուալում եմ, ուրիշ եմ... Ուղղակի վիրտուալ շփումը շատ բացասական կողմեր ունի, որն իմ կարծիքով ժամանակի ընթացքում կամաց քայքայում է հոգեկանը:

Reply

deghin April 19 2010, 19:17:58 UTC
Հա, ես հասկանում եմ, որ լրիվ նույն ձևի չի կարող լինել շփումը, մարդիկ էլ, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, չեն կարող լրիվ նույն կերպ դրսևորել իրենց, ինչ ռեալում։ Բայց հարցը տվյալ դեպքում դա չի։ Հարցն էն ա, որ ասում են՝ պետք ա կարողանալ տարբերել վիրտուալը ռեալից։ Այ էդ նախադասության իմաստ չեմ հասկանում։ Կամ էլ ստացվում ա, որ եթե մարդու հետ խոսում ես ինտերնետի միջոցով, ոչ թե դեմ առ դեմ կամ թեկուզ հեռախոսով, ապա դրանից էդ մարդը դառնում ա լուրջ վերաբերմունքին ոչ արժանի, ու պիտի տարբերես՝ որ դեպքում ոնց վերաբերվես մարդուն։

Reply

byurie April 19 2010, 19:23:26 UTC
"պետք ա կարողանալ տարբերել վիրտուալը ռեալից"
Էդ ո՞վ ա է տենց հիմար բան ասել: Էդտեղ ի՞նչ դժվար բան կա որ: Բայց նոր էլ մի բան հիշեցի, որ վիրտուալում ինչ-որ թեմայով մեկի հետ խոսում ես, հետո որոշում ես հանդիպել, նոր շարունակել: Նենց որ ամենալուրջ խոսակցությունները, ամեն դեպքում, ռեալում են լինում :D

Reply

iparika April 19 2010, 19:24:50 UTC
Դե էդ էն մարդիկ են, որոնց համար վիրտուալ հաղորդակցումը լուրջ չի:
Իրենք էլ էդպես են վերաբերվում դրան, ինչ անես:
Կան մարդիկ, ում շփման ամենամեծ կամ հիմնական միջոցը վիրտուալն է, իսկ մարդիկ էլ կան, ովքեր ինտերնետ մտնում են` ժամանցի համար, ու վիրտուալ շփմանն էլ անլուրջ են վերաբերվում և անպատասխանատու:

Reply


urish April 20 2010, 01:03:20 UTC
"Կարելի է մտածել՝ վիրտուալն ինչ-որ առանձին հորինովի աշխարհ է կամ երազ, "

Իսկ ինչու ոչ?

“Ինձ համար չկան վիրտուալ զգացմունքներ կամ վիրտուալ մտքեր. ինչը ես ապրում եմ, իմն են ու իրական”

Վիրտուալը նւյնպես ապրում ես, ու էլի քոնն ա ու էլի իրական: Բայց եթե դու “մաքուր” վիրտուալ ես, այդ ամենը մնում է մենակ քո գլխի մեջ, երբեմն կարող ա թվալ, թե ընդամենը ուղեղիդ արգասիք ա, բայց դե միևնույն ժամանակ հասկանում ես, որ դա ընդամենը “թվում ա”:
Բայց մյուս կողմից էլ` եթե վիրտուալում մարդիսկ քեզ համար “բացվում են” միայն մի փոքրիկ էլեկտրոնային պատուհանով, ապա ոչ մի անհասկանալի կամ անսպասելի տարօրինակ բան չկա նրա մեջ, որ ուղեղդ ու պատկերացումներդ թույլ են տալիս, որ քո վարքն ու բարքը նույնպես լինի էլեկտրոնային: Ընդ որում էլէկտրոնային չի նշանակում պարտադիր անպատասխանատու: Ու ես էլէկտրոնային վարքուբարքի մեջ ոչ մի հանցանք կամ վատ բան չեմ տեսնում:

Reply


odisseythrough April 22 2010, 07:14:09 UTC
Մարդ եթե մի բան անում կամ ասում է, կապ չունի որտեղ ու ինչ միջոցներով, դա իր էությունն է։ Այսինքն իր մեջ կա, չէ՞, որ ասում կամ գրում է։

Ընենց, որ եթե մեկի վիրտուալը ու ռեալը շատ է տարբերվում, իրականում ես դա տարբերություն չեմ համարում։ Էն ինչ էտ մարդը անում ա վիրտուալում դա հենց ինքն է։ Պարզապես ինչ-ինչ պատճառներով դեռևս ռեալում էլ չի կարող թույլ տալ նույն բաները։

ՀԳ՝ խոսքը միայն բացասականի մասին չէ։

Reply


Leave a comment

Up