Apr 19, 2010 14:36
Էնքան հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են հասկանում «վիրտուալը ռեալից տարբերել» արտահայտության տակ։ Վերջերս գնալով ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում «մարդ պիտի կարողանա վիրտուալը ռեալից տարբերել» տիպի մտքերի, ու որ, իբր, մարդկանց մեծ մասը չի կարողանում դրանք իրարից տարբերել, ու կարծես տարբերելն ինչ-որ հազվագյուտ տաղանդ է։ Լուրջ, չեմ հասկանում, ի՞նչ կա տարբերելու կամ չտարբերելու։ Նույն մարդիկ չե՞ն վիրտուալում ու ռեալում։ Ի՞նչ կապ ունի՝ խոսակցությունը վիրտուալում է տեղի ունենում, թե ռեալում։ Համենայնդեպս, իմ կարծիքով, լուրջ ու իրեն հարգող մարդու համար պիտի որ տարբերություն չլինի, որովհետև թեկուզ վիրտուալում ինչ-որ բան ասելիս ենթադրվում է, որ մարդ էդպես էլ մտածում ու զգում է, ու որ իր ամեն ասածի ու արածի համար պատասխանատու է։ Իսկ եթե ինչ-որ մեկը համարում է, որ վիրտուալում կարելի է ասել ու անել բաներ, որոնց համար պատասխանատու չի, ես բոլոր հիմքերն ունեմ համարելու, որ տվյալ մարդը ռեալում էլ պակաս անպատասխանատու չի իր ասածների ու արածների համար։ Ինչի՞ հիման վրա պիտի նորմալ մարդը վիրտուալի խոսակցությանը պակաս լրջությամբ վերաբերվի, քան ռեալի։ Խոսքը հորինովի կերպարի տակ հանդես եկողների մասին չի, բնականաբար։ Էդ դեպքն, իհարկե, առանձին քննարկման թեմա է։ Չգիտեմ, ինձ համար որ էսպես է. եթե ինչ-որ խոսակցության, հաղորդակցության մեջ ես մտնում, ուրեմն արդեն դրան լուրջ ես վերաբերվում՝ անկախ նրանից՝ վիրտուալում է այն, թե ռեալում, հակառակ դեպքում ինչու՞ ես մտնում դրա մեջ։ Կարելի է մտածել՝ վիրտուալն ինչ-որ առանձին հորինովի աշխարհ է կամ երազ, ու մարդիկ կան, որ էդ երազն ու իրականը չեն տարբերում։
Այ քեզ բան,
Վիրտուալ