Get him up against the wall. -- against the wall!
P.Floyd
Էս նորության մասին էսօր 13 անգամ խոսեցին ռադիոով, հասա տուն, միացրեցի հեռուստացույցը՝ նորից... Այ քեզ կարեւոր նորություն..
Ինքս սովորել եմ ճարտարապետականում, որը էն ժամանակ դեռ չէր տառապում «Այ-Վոնթ-Թու-Բի-համալսարան» ցավով ու նորմալ ինստիտուտ էր: Պատն էլ բաժանում էր մեզ պոլիտեխից, ու, քանի որ ազատություն ստացած նորանջատ երիտասարդ ԲՈՒՀ-ի երիտասարդ ուսանողներ էինք, մեր համար հաճելի էր մեծ ու հին հսկայից անկախ, պարսպապատված լինելը:
Դե պատը գեշ բան էր, հայերի ասած «գարդոնից» ու նման փայտանյութից, քանդել են՝ ճիշտ են արել:
Բայց դե այդ թոքախտավոր թափանցիկ պատի երկու րոպեանոց
փառավոր ապամոնտաժումը ձեռք բերեց բերլինյան պատի քանդման հնչեղություն, եւ ոչ պակաս:
Հիմա կարող եմ հանգիստ լինել երեխաներիս ուսման եւ ապագայի համար. պոլիտեխի ու ճարտարապետականի նախասրահները այլեւս պատով բաժանված չեն:
http://www.panarmenian.net/arm/photoset/1430/