Հացթուխ էլ չմնաց մի հատ հաց առնես տաս

Sep 09, 2011 14:08

Էս ինչ ձեռառնոց ա, լրիվ տուն-տունիկ ա, պետություն չի

Գյումրիում նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը որոշ թերություններ է հայտնաբերել: 

Խի՞ պտի առողջապահության նախարարը շինարարության որակին հետեւի, էդ անտեր նախարարությունը որպես պատվիրատու տեխնիկական հսկողություն ( Read more... )

չուզողություն, մտքեր

Leave a comment

khlurd September 9 2011, 09:30:51 UTC
պիտի մի հատ բոլորին հանել գործերից, նայել, թե ով ինչ է լավ անում, դնել էդ գործին։

բալքիմ կովերը մաքուր ծիծիկներով ման գան։

Reply

armpolitics September 9 2011, 18:29:26 UTC
Կարծում ենք, որ նեղմասնագիտականի հարց չէ այստեղ...եթե ընդհանուր դիտարկվում է բժշկության հարցը, ուրեմն շինարարականը, որն արվում է բժշկականի մոտիվներով փոխկապակցված են, հետևաբար եթե արվում է նկատողություն, դա արվում է տեղին և բնավ պետք չէ այն վերածել փնովության և հեգնանքի, քանզի իրականում շատ ավելի լուրջ խնդիրներ կան` համազգային նշանակության:

Reply

khlurd September 9 2011, 18:37:32 UTC
դուք համոզված եք, որ իմ մեկնաբանության տակ պիտի գրեիք՞՞՞
որտև`
ձեզ սպասելիքներ, որ համազգային լուրջ խնդիրները ես պիտի լուծեմ, դուք էլ ինձ դաս տաք` չեմ տվել հաստատ:

Reply

dabavog September 10 2011, 06:12:45 UTC
էս պատասխանը երեւի Ձեզ էլ կհետաքրքրի
http://dabavog.livejournal.com/538931.html?thread=7879475#t7879475

ավելացնեմ, որ քանի որ սա իմ անձնական գրադաշտն ա, ես ինքս եմ որոշում թե որն է կարեւոր խնդիր
Իմ համար ոչ էֆեկտիվ ու կիսագրագետ կառավարումը համազգային խնդիրներից մեկն ա

Reply

dabavog September 10 2011, 06:15:10 UTC
Մի բան էլ. Հայաստանի մեծ համազգային խնդիրներից է այն ապուշ սուտ վտանգավոր խոսքը, որը համոզում է բոլորին, որ հայերը շինարար ազգ են
Հայերը շինարար ազգ չեն, հայերի մեջ կան շատ զիլ շինարարներ
Եթե բժիշկը շինարարության վերջում թերություններ է նկատել, ուրեմն թող շինարարության սկզբից սաղ գործերը թողեր ու շաբաթը մեկ անգամ գնար տեխնիկական հսկողություն իրականացներ

Reply


Leave a comment

Up