Հացթուխ էլ չմնաց մի հատ հաց առնես տաս

Sep 09, 2011 14:08

Էս ինչ ձեռառնոց ա, լրիվ տուն-տունիկ ա, պետություն չի

Գյումրիում նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալիս առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը որոշ թերություններ է հայտնաբերել: 

Խի՞ պտի առողջապահության նախարարը շինարարության որակին հետեւի, էդ անտեր նախարարությունը որպես պատվիրատու տեխնիկական հսկողություն պիտի ունենա, հազար ու մի ուրիշ օղակներ կան ու պատասխանատու պաշտոններ
Առողջապահության նախարարը պարա՞պ ա, չեմ հասկանում, կամ շինարարության մասնագե՞տ
Ամեն մեկը իրա գործով պիտի զբաղվի, ուղղակի պարզ չէ, թե որն ա ում գործը, այստեղ լիքը հարցեր են առաջանում
Թե չէ մի նախարարը թիթեռ ա նկարում, մեկը կովի ծիծիկ լվանում, մեկը կոսմոս թռնում, բայց դե սաղ միասին զիլ բիզնեսմեն են /էդ մեկը լուրջ/

չուզողություն, մտքեր

Previous post Next post
Up