Ժողովուրդ, մեր կառավարությունը մեր համար լավ մուշտարիյ ա ճարել, աչքներդ լոյս

Jun 09, 2011 14:57

Հին անեկդոտ.

Հիվանդը նարկոզից դուրս ա գալիս, բժիշկը թե.

- Երկու լուր կա՝ լավը ու վատը

- Սկզբից վատը

- Ձեր ոտքերը չկարողացանք փրկել

- ըըըըըը...... իսկ լա՞վը

- Բոթասներին մուշտարի եմ ճարել, - բարի ժպտում է բժիշկը

Շատ լավ աշխատում են տղեքը

Հունիսի 6-8-ին Քաթարի աշխատանքի նախարար Նասեր Բին Աբդալլահ ալ-Համիդիի հրավերով այդ երկիր է մեկնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակում փոխադարձ կարեւորվեց Հայաստանից Քաթար որակյալ աշխատուժի ներգրավման կարեւորությունը, մասնավորապես առողջապահության, ինժեներաճարտարապետական, տեխնոլոգիական ոլորտներում:
ՀՀ աշխատուժի օգտագործման իրավական եւ աշխատանքային պայմանագրի դրույթները հստակեցնելու նպատակով կայացած փորձագիտական քննարկման արդյունքում նախաստորագրվեց «ՀՀ եւ Կատարի միջեւ Քաթարի տարածքում Հայաստանի աշխատուժի օգտագործման մասին համաձայնագիրը»:


Հետաքրքիր ա, երկաթ գիծ չկա, որ վագոններով տանեն, էլի ոտքո՞վ պիտի գնանք, թե տրասպորտ այնուամենայնիվ պետությունը կտրամադրի

Իսկ եթե լուրջ՝ հետաքրքիր ա, ես կարծում էի, որ սոցնախարարը երկրի ներսում պիտի մարդկանց հարցերով զբաղվի, բայց պարզվում ա գործիքները ավելի շատ են, օրինակ, պացիենտների թիվը ավելիհեշտ ա կրճատել
Հիշեցի էս /լավ ա էս հիմարը կամ պապուս ասած պադլեց-ավազակը վարի գնաց ու հույսով եմ դեռ կպատժվի քրեորեն/  Խաչիկյանին, նույն ստրատեգիան ա
հետո էս http://dabavog.livejournal.com/448251.html ու էս http://dabavog.livejournal.com/447861.html հիշեցի


չուզողություն, ничего слишком, անասնապատում

Previous post Next post
Up