Но, комсомольская богиня... Ах, это, братцы, о другом...

Nov 26, 2009 14:39

Լսեցիք, անցած օրը Վազգեն Խաչիկյանը՝ թոշակների հարցերով զբաղվող շեֆամարդը, դուրս տվեց (ոչ հայր կամ մայր կամ այլ ինչ) իր մանկական բերանից հետւեյալը՝ եթե ուզում եք թոշակի անցնելուց նորմալ ապրել, շատ երեխա ունեցեք, լավ դաստիարակեք, որ իրանքել ձեզ լավ նայեն
Ինչ ասեմ, միանգամայն համաձայն եմ

Բայց ունեմ իմ կողմից էլ մի մաղթանք այս արժանավոր գործչին.
Պարոն Խաչիկյան, եթե դուք էլ ուզում եք օգուտ բերել Հայրենիքին, մի մաշեք ձեր թանկագին առողջությունը նախարարական աշխատասենյակներում, ձեր վիթխարի ֆիզիկական տվյալները եւ իսկական կոմերիտմիական ջոջին վայել առողջությունը շատ ավելի մեծ օգուտ կբերեր թե' Հայրենիքի գյուղատնտեսական դաշտերում, թե' Հայրենիքի հանքերում եւ թե' ֆիզիկական տաղանդ պահանջող ուրիշ բնագավառներում
Իսկ այն, ինչով զբաղվում եք հիմա՝ անշնորհակալ ու ապարդյուն զբաղմունք է
Գնահատող էլ չկա


անասնապատում

Previous post Next post
Up