Воронье налетело

Jun 24, 2010 11:35

Ես զարմանում եմ, թե ինչքան շատ մարդ էր սպասում մեր բանակի ինչ-որ անհաջողությանը, որ սկսեն կռռալ
Հասկացանք, դեպք ա էղել, վատ ա ավարտվել, տղեք են զոհվել: Հետեւություն անողները կանեն, չկասկածեք
Բայց ախար պատերազմը կարծեմ չի ավարտվել, չէ՞: 
Չգիտե՞իք
Ու սաղ հանկարծ ռազմական էքսպերտ դառան, ամենինչից տեղյակ, չնայած  կռռացողների 90 տոկոսը կյանքում չեն էլ մոտեցել որեւէ զորամասի
Իմ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԱՏ վերաբերմունքը մեր իշխանությանը եւ վերնախավին գաղտնիք չի, բայց ես չեմ կարծում, որ զինվորական ղեկավարությունը կատարյալ ապուշներից է բաղկացած /քանի որ ինքս ծառայել եմ ու շատերին անձամբ տեսել եմ/, բացարձակ
Թողեք մարդիկ իրենց գործը անեն. ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵՆ
բայց թիկունքից բանակի դիրքերը թուլացնողները էսօր առաջի շարքերում են, վազում են առաջ մազերը եւ շորերը ճղելով ու գոռում են. «Էս ինչ էղաաաաավվվ, էս էր մեր բանակը, վաաաայյյ, կորանք»
Ի՞նչ էղավ, է՞, աշխարհը շուռ էկավ՞
Չէ, ուղղակի ինչ-որ մեկին մեր էս վայնասունները պետք են, մենք էլ ապահովում ենք
Որ վաղը ուրիշի սֆաթը օրհնենք նորից

Չէ, կրկնում եմ

Лучший миротворец -

солдат Армии Обороны

Нагорно-Карабахской Республики (Арцах)!

ՀԳ նոր էլ գրում էի, ռադիոով ասեցին. Ալիկ Արզումանյանը կոչ արեց իշխանություններին ամրացնել բանակը
Մալադեց, ժամանակին էր

ՀՀԳ Սերժը շատ լավ խոսեց

Հայաստան, Արցախ

Previous post Next post
Up