Մի՞թե սա վերջն է

Jul 22, 2023 21:00


Օրհուսում LiteratureXchange փառատոնին մեր գրող կանանց խմբով ներկայացանք «Ես անհետացած եմ» համատեղ նախագծով։ Իմ տեքստը ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին է: Հայերեն տեքստը ներքևում։

Միթե՞ սա վերջն է

Փոքրիկ աղջիկ նկուղում՝ խակ խաղողը ձեռքին, պահել է նեղլիկ պատուհանից ներս ընկնող արևի շողին՝ հուսալով, որ խաղողը կհասնի։ Ծնողներին տարել են։

Երիտասարդ ուսուցչին աշակերտների հետ վառել են դպրոցում։

Հայր և որդի՝ փաթաթված իրենց դրոշով և գնդակահարված տեսախցիկի առաջ։ Տեսանյութը տարածվելու է սոցիալական ցանցերում։

Փոքրիկ աղջկա ծնողները, երիտասարդ ուսուցիչն ու աշակերտները, հայր և որդի՝ բոլորը նույն հանցանքն էին գործել. հայ և բնիկ լինելը և չուզենալն ապրել որևէ այլ տեղ, բացի իրենց ծագման երկրից։

120 000 բնիկ հայ մեկուսացված է ողջ աշխարհից։ Ոչ սնունդ, ոչ դեղեր, ոչ մարդու իրավունքներ, ոչ ազատ տեղաշարժ, ոչ կրթության իրավունք չի վերաբերում նրանց, որովհետև նավթն ավելի համեղ է։

Բարձրացնում ենք մեր ձայնը, գոռում ենք, պահանջում։ Լուրջ տղամարդիկ իրենց լուրջ կոստյումներով զգուշությամբ ընտրում են բառերը, որ հանցագործներին չվիրավորեն։ «Վստահելի գործընկեր»,- ասում են նրանք։ Փակում են աչքերը ու ձևացնում, թե ոչինչ չի կատարվում։ Վերահսկում են մեր պատմությունը, իսկ դու խմում ես սուրճդ ու մտածում՝ հրաշալի օր է ապրելու համար։

Մեր ծագման երկիրը փոքրանում է, ու մեզնից բախտավորներն այլ վայրեր են գտնում ապրելու համար։ Գնացածների հուշերով։ Հույսով, որ մի օր կվերադառնանք։ Տոկունությամբ և խոստումով, որ խոսելու ենք նրանց փոխարեն, ում ձայնը չի լսվում։ Մենք խոսելու ենք այնքան, մինչև ցավեցնենք ձեր ականջները։



Որտե՞ղ եք իմ հայ, եզդի, ասորի, հույս, պաղեստինցի, քուրդ, տիգրացի, բնիկ ամերիկացի ու սև քույրեր։ Ու՞ր եք կորել այս աշխարհում։ Արդյոք բոլորս անհետացե՞լ ենք։

Մի՞թե սա վերջն է։

https://vimeo.com/837637213/808938949d?share=copy

Ստեղծագործական, Հայաստան

Previous post Next post
Up