Գլուխ 17. Հրաժեշտի երեկոն

Nov 28, 2009 15:32

Նախորդ 16 գլուխները
Զգալով, որ Իսպանիան նորմալ չի գրվում, անընդհատ տետրս թերթելով ու հնարավորինս կրճատելով, հասկանալով, որ չնայած շատ եմ գրել, բայց լիքը բաներ բաց եմ թողել, որոշում եմ վերջին մասերում սահմանափակվել միայն փոքր տեքստով ու շատ նկարներով. այդ ճամփորդությունս ինձ համար ավելի շատ զգալու, մտածելու, վերլուծելու համար էր, ոչ թե նորը տեսնելու:

Գլուխ 17. Հրաժեշտի երեկոն

Մեր հրաժեշտի խնջույքը տեղի ունեցավ մեկնելուցս հինգ օր առաջ: Այդպես էր նախատեսված, որովհետև ոմանք շատ ավելի շուտ էին հեռանալու, ու ցանկություն կար այնպես անել, որ բոլորը ներկա գտնվեն խնջույքին:

Որպես հանդիպման վայր ընտրվեց հանրակացարանի այգին. այնտեղ, որտեղ ազատ ժամանակ նստում էի մի բաժակ սուրճով ու Հեմիգուեյով:

Որպես խմիչք ընտրվեց սանգրիան, որն իսպանացի Կառլոսն իր ձեռքերով սարքեց՝ դույլի մեջ դատարկելով մի քանի տուփ (ուշադրություն. իսկապես տուփ) գինի ու հյութ:

Որպես երաժշտություն օգնության եկավ YouTube-ը, բայց հնչողությունն էնքան ցածր էր, որ մենք ինքներս էինք երգում:

Ու սկսվեց խնջույքը...

Մենք ենք՝ ես ու իմ ամենամտերիմները. Յանը, որի հետ գրքերից էի խոսում, Մարուշան, որն այս խնջույքից հետո տեղափոխվեց իմ սենյակ, որովհետև Մարթայի ընկերն էր եկել ու իրենց սենյակում պիտի մնար, Սիսկան ու Ամանդան, որոնք ինձ նման ասիացի էին, բայց ես նրանց նման նեղ ակնաճեղքերով չէի... Ու երևի արդեն խմած ենք:



Օնուրը Բոբ Մարլիի գլխարկ էր ճարել որտեղից որտեղ: Հերթով բոլորս փորձեցինք: Հետո կարծեմ կորավ: Սազում է, չէ՞: Էս նկարը շատ եմ սիրում, որովհետև չնայած մի քիչ խմած եմ, բայց նաև արտացոլում է իմ ամբողջ ուրախությունը, որ զգացի Իսպանիայում եղած ժամանակ:



Մեքսիկացի Տանյան ու Բերնիսը մեզ զարմացրին իրենց հրաշալի երգով



Իսկ Օնուրը պարում էր...



Ամեն մեկն իր ձևով էր գժվում: Ես էլ ոչ երգելուց եմ լավ (չնայած խմած ժամանակ Հայաստանի հիմնը երգեցի), ոչ պարելուց (չնայած հեսա կտեսնեք ինչ պարեցի), բռնեցի ու գետնին նստելով գժվեցի:



Կարո՞ղ եք ասել՝ ինչ ենք պարում...


Հա, հա, հենց նույն ձեզ լավ ծանոթ «Մակարենան» է: Հիշում եք, չէ՞, որ ձայնը ցածր էր: Դրա համար էրեխեքը ձայնակցում էին, որ պարելու համար հարմար երաժշտություն լինի: Ընդհանրապես, Սևիլյայում պաշտում էին Մակարենա անունով կույսին: Անգամ այն հիվանդանոցը, որտեղ պրակտիկայի էի, նրա անունով էր:

Արանքներում էլի կայֆեր էղան: Չելին ոտքերով կախվել էր իսպանացի տղաներից մեկի ուսերից, Մարթան ու իր ընկերը շատ սիրուն պար պարեցին, Մամենը ձայնը գցել էր գլուխը: Հետո էլ վերջնական էսպես ջրիկացանք: Էս նկարի լիքը վերսիաներ կան: Մենակ ես մի երեքն ունեմ, բայց էրեխեքի մոտ էլի կար:



Առավոտվա կողմ տրաքած գնացինք քնելու կամ էլ մյուսները կարծեցին, թե ոմանք գնում են քնելու...

Ճամփորդական, Գրքանման3

Previous post Next post
Up