Ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 5-րդ առաջնության արդյունքները

Jun 30, 2011 01:23

 29 հունիսի, 2011, Երևան. “Սամսունգ Էլէկտրոնիքս” ընկերությունը, “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան հայտարարում են Հայաստանի համակարգչային խաղերի 5-րդ բաց առաջնության հաղթողների պարգևատրման մասին: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր “ԱրմենՏել”-ի վարչական շենքում
Համակարգչային խաղերի Համաշխարհային առաջնության ծրագրում ներառված պաշտոնական մարզաձում հաղթեցին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2): Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը և ՀՀ-ում “Սամսունգ Էլեկտրոնիքս”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնեցին ուղեգիր դեպի Պուսան (Հարավային Կորեա), որտեղ նրանք կներկայացնեն Հայաստանը կիբեռխաղերի Համաշխարհային մրցաշարում: Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Լևոն Սաքեյանը, Մհեր Եղիազարյանը, Պավել Արամյանը և Բագրատ Դաբաղյանը: WCG Հայաստանի առաջնության թիմային և անհատական մարզաձևերի հաղթողները պարգևատրվեցին Samsung ընկերության արտադրության համակարգչային տեխնիկայով: “ԱրմենՏել” ընկերության հատուկ մրցանակի` նեթբուք և մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրմանն արժանացավ WCG Հայաստանի առաջնության իգական սեռի միակ մասնակից` Օլգա Ֆեդորենկոն:
“Այսօր, երբ միասնական օպերատոր` “ԱրմենՏել” ընկերության ջանքերով երկրում ստեղծված են արագ և մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները, մենք կարող ենք ուշադրություն դարձնել նաև Հայաստանում կիբեռսպորտի զարգացմանը: Մաղթում եմ մեր երիտասարդներին պատվով ներկայացնել երկիրը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշորագույն միջոցառմանը”, - նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով, WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36 տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է “Սամսունգ Էլէկտրոնիքս” ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` “ԱրմենՏել” ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է Fine ընկերությունը:
Համակարգչային խաղերի Հայաստանի առաջնության մրցանակակիրների ցանկին, ինչպես նաև խաղերի ձայնագրություններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կայքում` www.wcg.am
Previous post Next post
Up