Jun 30, 2011 01:21
27 հունիսի, 2011, Երևան. “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline U8500 բրենդավորված սենսորային սմարտֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Beeline U8500 գործում է Android օպերացիոն համակարգի հիման վրա: Այն հագեցված է 3.2 Mpxl տեսախցիկով` տեսագրման հնարավորությամբ: Հեռախոսասարքն աշխատում է GSM և 3G ցանցերում, չափերն են` 58x112x12.8մմ, քաշը` 115գր.: Սմարտֆոնը կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` 86500 դրամով:
“ԱրմենՏել” ընկերությունը շարունակում է ընդլայնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ներկայացված բրենդավորված հեռախոսների տեսականին: Առաջարկելով նոր բազմաֆունկցիոնալ սմարտֆոն մատչելի գնով մենք բաժանորդներին հնարավորություն ենք ընձեռում առավելագույն հարմարվետությամբ օգտվել կապի միասնական օպերատորի ծառայությունների լայն տեսականուց”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Սմարտֆոնի Էկրանի անկյունագիծը 3,2 դյույմ է, չափը` 480x800 pxl: Հաղորդագցման հնարավորություններն են ` WAP, GPRS, EDGE, HSDPA, WiFi և Bluetooth: Հեռախոսի հիշողության ծավալը 512ՄԲ է, որը կարելի է ընդլայնել մինչև 32ԳԲ` Micro-SD հիշողության քարտի միջոցով: Սմարտֆոնն ունի mp3-նվագարկիչ և FM ռադիո: Beeline U8500 սմարտֆոնի երաշխիքային ժամկետն է 1 տարի:
Beeline U8500 սմարտֆոնի մասին մանրամասները կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև www.beeline.am կայքում: