Jul 08, 2011 08:43
Դիմացի հարևանուհի տիկին Նաիրան արդեն երեք օր է, ինչ միջանցքները չի ջրջրում: Դրա փոխարեն օրորալով քայլում և "ուֆ-ուֆ" է անում, իսկ երբ նկատում է հարևաններից մեկին, բարձրաձայն արտահայտվում է` "Սենց բա՞ն կլինի...էն էլ էս շոգին":
Ուրիշ տեսարան, Լիֆտով իջնում եմ առաջին հարկ ու քիչ է մնում դուրս գալիս ոտքս դնեմ շրով լի դույլի մեջ: Հիշում եմ մանկությունս, երբ հարևանները դույլերով հավաքվում էին մոտակա ցայտաղբյուրի մոտ ու հերթով ջուր էին կրում: Հիշում եմ` մատիտներով անընդհատ այդ պատկերն էի նկարում: Արդեն երեք օր է, պատկերը նույնն է: Հարևանները կրկին դույլով ջուր են կրում, "Ուֆ-ուֆ...էն էլ էս շոգին..."
Մի խոսքով Ջուր Չկա...Երևան ջուր, զզվում եմ քեզնից!!!
Երևան ջուր