Jul 08, 2011 00:05
Երևի էլ մարդ չկա, որ չի տեսել Կաթողիկոսի և Իլյա երկրորդի հանդպման մասին տեսանյութը : Հիմնականում մարդիկ վայ-վույ են անում, բա հոգևորականը իրան տենց չի պահում էս-էն: Վաղուց ոչինչ չեմ գրել, բայց այս թեմային ուզում եմ անդրաառնամ, թե չէ կպայթեմ: Եկեք դիտարկենք երկու հարց: Նախ` ում և ինչի համար էր Գարեգին 2-ը կոտորվում, ծաղիկ, խոտիկ հիշում: Դե կարելի է ասել` հարբեցող ա, անդաստիարակա, խաղացողա և այլն: Լավ, ընդունենք որ ադպես է: Բայց եկեք նայենք փաստեին:
Նախ` երկար տարիներ խնդրում էին, որ Հայ առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տան: Կաթողիկոսը գնաց, խմեց, խփեց Իլյաի ոտքին ու...տվեցին: Դրանից հետո Իլյան երկար- բարակ խոսաց, բա ջահելա, բա էսա-էնա, մեկա չանցավ: Մերոնք ոչ պատասխանեցին, ոչ էլ: Ու էն օրը, երբ բոլորս տեղեկանում ենք, որ Սահակաշվիլին չնայած, որ Իլյան դեմ էր, ստորագրել է նոր օրինագծի տակ, ինտերնետում հայտնվում է այս տեսանյութը: Հարց է ծագում` իսկ միգուցե վիրավորված վրացական եկեղեցի՞ն է այս նյութը որոշել տարածել: Չէ՞ որ այս տեսագրությունը պիտի որ "Ներքին" մարդ արած լիներ: Այս դեպքում ես կասեմ, ավելի լավա մարդը գնա կիսատ-պռատ ռուսերեն խոսա, խմի, բայց հասնի իր ուզածին, քան թե հետո հետևից բաներ խոսա:
Իսկ հիմա ՎԱՐՔԻ մասին: Այն, որ վրացիները քննադատում են, էտ նոմալա: Իրանց Իլյան սառած տոլմայի պես նստած էր: Ես զարմանում եմ մերոնց վրա: Չէ, չեմ ասում, որ պետք չի քննադատել: Բայց չեմ հասկանում, էս մեր ազգում, որտեղ Աստվածաշունչ կարդացողների տոկոսը շատ ցածրա, ո՞նցա ստացվում, որ ՍԱՂ հաստատ գիտեն, թե իրան ոնց պետքա պահի Կաթողիկոսը, Նախագահը և այլոք: Սաղ ամեն ինչ գիտեն, բայց երբ Եհովայի վկան հարձակվում ա քահանայի վրա, ՊԱՏԱՐԱԳԻՑ հետո, երբ եկեղեցում պիտի որ շատ հավատացյալներ լինեն, մեկը չի ասում էտ ՎԿԱ-ին` այ անասուն, ի՞նչ ես անում: Գիտե՞ք ինչու: Որովհետև այստեղ կրկին աշխատում է մեր սպառողական հոգեբանությունը: Եկեղեցին պիտի անի, իսկ մենք ստանանք: Իսկ որ եկեղեցին հասարակության մասն է, որ դու էլ պիտի իրա մասը լինես, և անես , դա ոչ մեկի չի հետաքրքրում (Դե այստեղ մի քիչ չափազանցնում եմ, իրականում կան մարդիկ, որոնց հետաքրքրում է): Ասածս այն է, որ մենք չենք, որ պետք է դատենք իրա պահվածքի մասին: Եվ վերջում` սա ոչ միայն հոգևոր, այլ ՔԱՂԱՔԱԿԱՆ այց էր: Դուք գիտե՞ք ինչ միջավայրում են լուծվում քաղաքական խնդիրները: Ես ` Չէ: Բայց ենթադրում եմ, որ ամեն ինչ կախվածա իրավիճակից: Այս դեպքւոմ երևի դա էր պետք:
Իլյա երկրորդ,
Հայաստան,
Գարեգին Բ,
Վրաստան