Աշխարհն ա փուլ գալիս, դու ինչի՞ց ես խաբար

Feb 14, 2010 13:07

Կին, արդեն համբերությունը հատելով, արդեն որերորդ անգամ ասում է.
-Այ մարդ գոնե մի քիչ ռեմոնտ արա էլի էս տունը, արդեն գլխներիս ա փուլ գալի:
Աղանդավորական ամուսին
-Աշխարհն ա փուլ գալիս, դու ինչի՞ց ես խաբար...ու երկար քարոզներ աշխարհի մոտալուտ կործանման մասին:

Ու արդեն երկար տարիներ մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքը ապրում է խունացած ու ճաքճքած պատերով տանը, տանիքը վաղուց վերանորոգման կարիք ունի, հոսանքի մի շարք կետեր ընդհանրապես չեն աշխատում, ինչ փչանում է, այդպես էլ մնում է, մի ժամանակ ծաղկուն այգին վաղուց չորացել է, ընտանիքի առանց այն էլ փոքրիկ եկամտի մի մասը անընդհատ անհետանում է...

Բոլոր նմանատիպ խոսակցություններն ու բողոքները ավարտվում են երկարատև քարոզով:
Երեխաներն են վաղուց միացել են հորը:

Իսկ հարազատներն ու հարևանները ափսոսանքով միշտ կրկնում են."Ոսկի ձեռքեր ուներ մարդը, ինչ դառավ"....

աբսուրդ, Աղանդների վտանգը

Previous post Next post
Up