"Ասա որտեղից ես, ասեմ ով ես դու" սկզբունքով

Feb 14, 2010 00:02

Միշտ ահավոր ջղայնանում եմ, երբ ինչ-որ մեկի մասին բան ես պատմում ու մեկ էլ այսպիսիս հարց են տալիս
-Հա բա սևանցի չե՞ն, ուրիշ ի՞նչ էիր սպասում սևանցիներից,,,
կամ
-Որտեղի՞ց են դրանք
Հոկտեմբերյանից
-Շատ անհաջող ժողովուրդ են էդ հոկտեմբերյանցիները...
կամ
Ղարաբաղցի ա...ենպիսի դեմքի արտահայտությամբ, կարծես դրանով ամեն ինչ ասված:

Մեկ էլ չեմ սիրում երբ հարցնում են... որտեղի՞ց ես:

Ասենք եթե ասեմ Երևանից եմ, ուրեմն ինձ հետ կարելի է շփվել, իսկ եթե ասենք` Քյավառից կամ Դիլիջանից լինեմ, ուրեմն չեն շփվելո՞ւ...կամ հակառակը:

Շատ լավ ընկերներ ունեմ Ղարաբաղից էլ, Սևանից էլ ու իմ կողքին ապրող երևանցու հետ միգուցե չկարողանամ լեզու գտնել, բայց շատ լավ լեզու գտնեմ նույն ղարաբաղցու հետ, որևէ տարբերություն չկա:Այդ պատնեշավորող կարծրատիպային վերաբերմունքը տանել չեմ կարող...

Ու ամենահետաքրքիր էնա, երբ որ երևանցիներն են նման վերաբերմունք ցուցաբերում ուրիշների նկատմամբ...մոտավորապես էսպես` մարզիցա...չնայած նրան, որ գրեթե չկա ինչ-որ մեկը, որ բուն երևանցի լինի:

Հա բայց մի դեպք էլ եմ հիշում.մի աղջիկ ունեիք կուրսում... ինքը չէր շփվում երևանցիներիս հետ, քանի որ "հարթավայրային բնակչությունը շատ պարզունակ մտածելակերպ ունի ու լեռնային բնակչությանը չի հասկանում":

Բա որ սփյուռքահայ ա լինում, դա արդեն ուրիշ ավելի լայն խոսակցության տխուր թեմայա...

անիմաստ խոսակցություն, անկապ, կարծրատիպեր

Previous post Next post
Up