Աղանդները կոդավորում են մարդկանց`հասցնելով կիսահիպնոտիկ վիճակի

Sep 14, 2011 14:39


ԵՊՀ դասախոս, հոգեբան,աստվածաբան Դրո Ծատուրյանը պատմում է աղանդների նպատակների, նրանց կողմից կիրառվող մեխանիզմների և  ազդեցության ձևերի մասին:
-...Ամբողջ Նոր կտակարանը ամփոփվում է մի նախադասության մեջ. «Աստված այնքան սիրեց մարդկությանը, որ իր որդուն նվիրաբերեց, որպեսզի ով որ հավատա նրան, փրկվի»: Իսկ աղանդներում այս գիծն աղավաղված է: Օրինակ` որոշ ոչ ավանդական բողոքական եկեղեցիներ հավատքը գերադասում են գործից, չնայած, ասենք` Հակոբոս Առաքյալի թղթի մեջ կա. «Ոչինչ է հավատք առանց գործի»: Եթե գոյություն չունի այդ հավատը արտաբերելու ձևը, ի՞նչ իմաստ ունի այդ հավատը, միայն հավատալով չես փրկի: Հայոց պատմության ընթացքում եղել են աղանդներ, որոնք քարոզել են` մեղք գործիր, թողություն խնդրիր, ու կներվի քեզ,  կամ փնովել են մարմինը` ասելով, թե մարմինը սատանայի տաճարն է, ավելի լավ է` մարմինը մահանա, որ հոգին ազատվի: Այս նույն երևույթները մենք տեսնում ենք այսօր Եհովայի վկաների մեջ, որոնք խրախուսում են ինքնասպանությունը` ասելով, թե մարմինը հաճույքների աղբյուր է, և մոռանում են Աստվածաշնչի այն կարևոր բաժինը, որտեղ ասվում է, որ Ձեր մարմինը սուրբ հոգու տաճարն է, և իրավունք չունեք սուրբ հոգու տաճարը պղծել, դուք պարտավոր եք Ձեր մարմինը սուրբ պահել: Առհասարակ,աղանդավորների տարըմբռնումները վերաբերում են մեղքին, նրա ծավալմանը, Քրիստոսի էությանն ու բովանդակությանը, մարդու հնարավորություններին, նրա կատարած գործողությունների արդարացմանը կամ չարդարացմանը:

- Ինչո՞վ է պայմանավորված աղանդների ակտիվ տարածումը Հայաստանում:

- Մարդու ուղեղի մեջ գոյություն ունի ինֆորմացիա` մի մասը բացարձակ ճշմարտություն, մի մասը` մոտավոր ճշմարտություն, մի մասը կյանքի փորձ և մի մեծ մասը` չիմացություն: Չիմացությունը կազմում է մեր մտավոր դաշտի ամենամեծ զանգվածը: Աղանդավորները հիմնվում են չիմացության դաշտի վրա` տալով նոր ինֆորմացիա: Դա շատ լուրջ մտածված քայլ է: Լցնում են այդ դատարկ դաշտը: Այսինքն` վերցնում են առօրյա խնդիրներ, տալիս են ինչ-որ հարցերի հեղեղ մարդուն ու նկարագրելով մեր խնդիրները` մարդուն համոզում, որ ԱՆՀՆԱՐԻՆ է` մարդ կարողանա ինքնուրույն դուրս գալ այս իրավիճակից: Ու սկսում են նոր ինֆորմացիա տալ մարդուն հուզող հարցերի շուրջ իրենց մեկնաբանություններով, որ մինչ այդ նա չի լսել: Այստեղ գործում է նորի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին ինֆորմացիայի ուժգնությունը, ու մարդ սկսում է վերադասավորել իր մոտեցումները:

- Իսկ ին՞չ մեխանիզմներ են օգտագործում մարդկանց գրավելու համար:

- Հիմնականում օգտագործում են հոգեվերուծության մեթոդներ, երբ մարդը գտնվում է ոչ ամբողջական գիտակցական և ոչ էլ ամբողջական հիպնոտիկ վիճակում: Այսինքն` էքստազային, միջին կիսահիպնոտիկ վիճակի են բերում մարդուն` աշխատելով նրա ենթագիտակցական, հուզական դաշտի հետ: Ինչ-որ արարողակարգերով, երաժշտությամբ մաքրակրթում են, վերստին կոդավորում  մարդու հոգեկան կառուցվածքը: Ու այդ նոր կոդավորումները փոխելու համար շատ մեծ ջանք է պետք գործադրել, քանի որ կիսահիպնոտիկ վիճակում ստացած ինֆորմացիան անջնջելի է, այն կյանքի բոլոր պայմաններում դրսևորվելու  զորություն ունի:

- Ո՞րն է նպատակը:

- Սրանք քաղաքական ենթատեքստ ունեցող այլընտրանքային մոտեցումներ են Աստվածաշնչին: Հետաքրքիրն այն է, որ բոլոր աղանդների հայրենիքը Ամերիկան է: Մենք ծանոթ չենք  նրանց նպատակների դաշտին, բայց հասկանում ենք, որ եթե աշխատում ես մարդու հոգեկանի վրա` տալով նրան որոշ ինֆորմացիա, նպատակ ունենալով դրանից հետագայում արդյունք քաղել ու մարդուն մղում ես մոլեռանդության, ապա նպատակները չեն կարող բարի լինել: Ընդ որում, ցանկացած երևույթ բացատրելիս նրանք վերջում կնիքը դնում են,  թե աստված այսպես ասաց: Հանկարծ չքննես, չկասկածես: Մարդուն մի այնպիսի իրավիճակի մեջ են դնում, որ նա չի կարող ապացուցել, բայց և չի կարող կասկածել, ո՞նց աստծուն կասկածես: Կառավարում են մարդու կյանքը, տալիս ինչ-որ ծրագիր, որ նա անընդհատ պետք է կատարի. ո՞վ է որոշել՝ աստված: Բայց չէ՞ որ աստված քեզ կամք է տվել ապրելու ու ստեղծագործելու համար: Քեզ կտրում են քո կյանքից ու նպատակներից, քո անհատական եսից: Քեզ մեկուսացնում են հասարակությունից, դարձնում ճորտ: Ասում են` դու մի մտածիր, մենք քո փոխարեն կմտածենք, դու ուղղակի հաճախիր մեր հավաքներին, արա` ինչ ասում ենք, ու կփրկվես: Լավ օգտագործում են նաև այն փաստը, որ ցանկացած մարդ ենթագիտակցորեն ծրագրված աշխատելու հակում ունի, սիրում է կանխատեսելիություն, երբ գիտի, թե որ քայլին որն է հաջորդում:

- Այսինքն` իրականում աղանդների համար կարևորը ոչ թե դավանաբանական դաշտն է, այլ շատ մարդկանց ներգրավե՞լը:

- Այո, լկտիությունը հասնում է նրան, որ ամբողջությամբ փոխում ու վերաշարադրում են Աստվածաշունչը կամ իբրև թե Աստվածաշունչը մեկնաբանող ուրիշ գիրք են հրամցնում: Մարդկանց լոբի, ոսպ բաժանելով, ամսական գումարներ տալով` հավատացյալ են դարձնում: Եհովայի վկաների մոտ գոյություն ունի մարկետինգային մոդել. մեկը իր հովանավորության տակ ունի 4 հոգի ու դրանից եկամուտ է ստանում, իսկ եթե այդ 4-ից մեկն է մարդ բերում, դրանից էլ` տոսկոսներ, ինչպես որ մարկետինգի շուկայում,  ուստի ամեն ինչ անում է ավելի շատ հավատացյալ ներգրավելու համար, որ ավելի շատ եկամուտ ստանա: Բիզնես ծրագիր է:

- Իսկ հնարավո՞ր է աղանդավոր դարձած մարդուն հանել այդ ճանապարհից:

-  Ինչպե՞ս: Լցնելով չիմացության դա՞շտը:
 Շարունակությունը և հարցազրույցն ամբողջությամբ կարդալ այստեղ

քրիստոնեություն, Հայ Առաքելական եկեղեցի, հայկական խնդիրներ, Աղանդների վտանգը

Previous post
Up