Արցախի անկախության 20-րդ տարեդարձի կապացությամբ գչեթե բոլոր քաղաքակն ուժերը կրկին անդարդարձան Արցախի միջազգային ճանաչման անրաժեշտությանը: Իբր թե դրսի համար հորինված մարտավարական խաղն ու Արցախում առանձին պետականության ձևավորման գաղափարին իրականում առավել շատ հավատացին հենց Հայաստանում:
Սակայն որևէ մեկը չի մեկնաբանում, թե ինչ է ենթադրում այդ միջազգային ճանաչումը: Հենց այդ պատճառով խոսենք փաստերով:
Ի՞նչ գնով ենք ցանկանում հասնել միջազգային ճանաչման
Վերջին շրջանում Հարավային Սուդանի աշխարհի 193-րդ պետություն հռչակվելը, Կոսովոյի միջազգային ճանաչումը մեծաթիվ պետությունների կողմից, Ռուսաստանի և մի քանի պետությունների կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումը կարծես թե կոտրեցին տարածված կարծիքը տարածքների անխախտելիության մասին և այս առումով լուրջ ոգևորություն առաջացրին Հայաստանում որպես ինքնորոշման իրավունքի ճանաչման ժամանակակից նախադեպեր: Սակայն կան մի շարք տարբերություններ արցախյան խնդրի հետ համեմատած և՛ Հարավային Սուդանի, և՛ Կոսովոյի դեպքում.այս երկու նորաստեղծ պետությունների անկախությունն էապես պայմանավորված է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերով, այստեղ տեղակայվել են միջազգային խաղաղապահ ուժեր ու ըստ էության անկախության հռչակումը տեղի է ունեցել միջազգային հանրության շատ ուղղակի աջակցությամբ(Սուդանի անկախությանն աջակցելու պատրաստակամության համար լուրջ գործոն էր նաև այն, որ Սուդանի նավթահանքերի 80%-ը գտնվում էր հենց Հարավային Սուդանում): Ռուսաստանը ևս ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը միայն այն բանից հետո, երբ այստեղ մտցրեց իր ռազմական ուժերը:
Ստացվում է, որ միջազգային հանրությունը ընդունում է միայն այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնց տարածքում իրացման ենթակա լուրջ նավթահանքեր կան, սեփական շահերի սպասարկման համար հնարավոր է տեղակայել խաղաղապահ ուժեր կամ սեփական միջոցներով կառուցել սատելիտային պետություն: Այլ կերպ ասած միջազգային հանրության առանձնապես չի հետաքրքրում Ադրբեջանի կազմից Արցախի դուրս գալու ոչ մեր իրավական փաստարկները, ոչ էլ նույնիսկ այն, որ հայության ֆիզիկական անվտանգությունը վտանգված էր Ադրբեջանի կազմում: Միջազգային հանրությունն ընդամենը փորձում է գտնել թե Ադրբեջանին ու թե Հայաստանին քիչ թե շատ բավարարող ինչ-որ կոմպորմիսային լուծում, որը հնարավորություն կտա արցախահայության «անվտանգության ապահովման նկատառումներից» ելնելով այստեղ տեղակայել խաղաղապահ ուժեր և տարածաշրջանը վերցնել ուղղակի վերահսկողությունը տակ: Պատահական չէ, որ Ռուսաստանի ու արևմուտքի միջև պայքար կա այն հարցի շուրջ, թե ինչ խաղաղպահ ուժեր պիտի տեղակայվեն այստեղ: Իսկ խաղաղապահ ուժեր տեղակայելուց հետո, անխոս, միջազգային հանրությունը արագորեն կճանաչի Արցախի անկախությունը:
Բավարարո՞ւմ է արդյոք մեզ այսպիսի լուծումը: Իսկ միգուցե ժամանակն է նման վտանգավոր գաղափարների շուրջ դեմագոգիայի փոխարեն մտածել հզոր, միասնական Հայաստան ստեծելու, թուրք-ադրբեջանական գործոնին Հայաստանի արևելքն ամրապնդելու միջոցով դիմակայելու և ոչ թե միջազգային հանրությանը հաճոյանալու մասին: Այս կերպ փորձելով նաև քաղաքականորեն ամրապնդել մարտական դաշտում մեր ունեցած շրջադարձային հաղթանակը: Չմոռանանք նաև, որ արցախյան շարժումը սկսվեց Արցախը Հայաստանին միացնելու լոզունգներով և 1989թ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել:Արցախյան հարցի միակ իրատեսական լուծումը միասնական Հայաստանի հզորացումն է:
Իսկ ընդհանրապես արցախյան հակամարտությունը լակմուսի թղթի թափանցիկությամբ ակնհայտ է դարձնում այսօր հայության առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման վերաբերյալ հանրային պատկերացումներն ու մարտահրավերներին դիմակայելու պետական քաղաքականության կենսունակության ու ադեկվատության մակարդակը...
Այս մասին հոդվածն ամբողջությամն կարդացեք
այստեղ...