Պատերազմի ու վախի մասին 1 ժամ հաճախականությամբ

Apr 07, 2010 17:23

     Երբ սկսում եմ քննություններ պարապել, պարապելու ընթացքում միշտ ռադիո եմ լսում: Այս անգամ ընտրությունս կանգ առավ Ռադիո Հայ-ի վրա ու ես մեղմ ասած հարձակվեցի տեղեկատվական հարձակման.

"Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի մեջ մինչ այսօր չի կնքվել հակամարտության չվերսկսման մասին համաձայնագիր:Եվ խաղաղության հաստատմանը ուղղված գործընթացին զուգահեռ առկա է օրեցօր ահագնացող պատերազմի վտանգը: Իսկ ինչքանով ենք մենք պատրաստ պատերազմին: "Մենք և պատերազմը" դիտեք նոր հաղորդաշար Ռադիո Հայի եթերում ամեն չորեքշաբթի ժամը 16-ին":

Միանագամից ուշադրությունս գրավեց այդ հաղորդագրությունը, հատկապես, որ վերջերս շատ են սկսել խոսել "ահագնացող պատերազմի վտանգի մասին":Այսօր լսեցի հաղորդումը, այնպես ոչ մի արտառոց բան. իմացա, որ Հայաստանում էլ կա կազակական շարժում, որի անդամները միշտ պատրաստ են պաշտպանելու հայրենիքը "մեր թշնամի կամ մեր նախկին բարեկամ Ադրբեջանից":Ուր կազմակական շարժման ղեկավար Կարապետ Զադոյանի կարծիքով մեր այսօրվա ղեկավարները պատերազմ վարելու փորձ ունեն ու դա մեզ նորից կբերի հաղթանակի: Դրան զուգահեռ էլ լսեցի Ռադիո հայի եթերում մշտապես վերլուծություններ անող Անդրեաս Ղուկասյանի մեկնաբանությունները:Չէ իրականում համարում եմ, որ հաղորդման բովանդակության և նպատակների մասին հնարավոր չէ մեկ հաղորդում լսելով տեսակետ կազմել:

Բայց խոսքը այդ մասին չէ, այլ այն, "Մենք և պատերազմը" հաղորդաշարի գովազդային հաղորդագրությունը կարելի է լսել Ռադիո Հայի եթերում 40 րոպեից-ից մեկ ժամը մեկ հաճախականությամբ ողջ օրվա ընթացքում:
      Հաղորդագրության բովանդակությունը արդեն խուճապի առաջացման լավ հնարավորություն ունի,եթե հաշվի առենք, որ հաղորդում եթեր է գնում ընդամենը շաբաթը մեկ անգամ, իսկ "ահագնացող պատերազմի վտանգի մասին "հաղորդագրություն ամեն օր ամենաքիչը 10-12 անգամ ` կրկնվում: Հետևաբար ուկնդիների թիվը անհամեմատ տարբեր կլինի, հատկապես, որ շատերը ռադիոյով նախընտրում են ոչ թե լուրջ հաղորդումներ, այլ զուտ երաժշտություն կամ թեթև զվարճանքային ծրագրեր լսել:
     Էլ չեմ ասում հաղորդման վերնագրի մասին`"Մենք ու պատերազմը": Իսկ չէ՞ր կարելի նույնն անել, բայց ավելի մեղմ վերնագրով` առանց մարդկանց մոտ վախ առաջացնելու:

UPD: Նոր հայրս խոսում էր արտասահմանում ապրող մեր բարեկամների հետ: Նրանք զանգահարել էին ճշտելու, թե արդյոք խառն է վիճակը Հայաստանում, հո պատերազմ չի սկսվում...Չէ ես արդեն գժվեցի:

ռադիո, քարոզչություն, պատերազմ

Previous post Next post
Up