Apr 08, 2011 11:48
2.1 կազմակերպվել են տարբեր թեմաներով քննարկումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, որոնց մասնակցել են պետական պաշտոնյաներ, գիտական հանրության և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ ներկայացվել է «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը», Ազգային մրցունակության 2009 թվականի ծրագիրը, «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործման կենտրոնի», «Քենդլ նախագծի բիզնես-պլանը» և Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի հեղինակային խմբի կողմից մշակված «Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի գիտահետազոտական կենտրոն» ծրագիրը, անցկացվել է «Գիտելիքի առևտրայնացում. ինովացիոն ենթակառուցվածքների դերը գիտություն-տնտեսություն կապի մեջ» թեմայով սեմինար, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Տրանսֆեր Տեքնոլոջի» ասոցիացիայի համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում հետազոտությունների ու մշակումների առևտրայնացման, տեխնոլոգիաների փոխանցման խնդիրներին նվիրված մեկնարկային կլոր սեղան,
2.2 սերտ գործունեություն է ծավալվել ինովացիոն համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ՝ կոմիտեն ակտիվ կերպով մասնակցել է ԱՊՀ երկրների շրջանակներում ռուս-հայկական ինովացիոն կենտրոնի հիմնադրման աշխատանքներին, հավաքագրել, վերլուծել և նշված կենտրոնին է տրամադրել գիտական կազմակերպություններից ներկայացված ինովացիոն ուղղվածության մոտ 40 ծրագիր,
2.3 սերտ գործունեություն է ծավալել Սեւծովյան համագործակցության շրջանակներում,
2.4 ընթացքում են Springer միջազգային գիտատեղեկատվական ցանցին միանալու աշխատանքները,
2.5 աշխատանքներ են տարվում Քենդլ ծրագրի իրականացման ուղղությամբ:
Շարունակելի
գործունեություն,
ԳՊԿ,
բարեփոխումներ,
արդյունքներ,
հաշվետվություն,
Գիտության պետական կոմիտե,
գիտություն