Feb 08, 2011 00:01
Նստում եմ տաքսի, ասում եմ` ամերիկյան դեսպանատուն: Ձեն չհանեց, դրա համար, ասեցի ճշտեմ.
- Դեսպանատան տեղը գիտես?
Զարմացած նայեց վրես.
- Յահ, խի էս ազգում մեկը կա, որ չգիտի էդ անտեր ամերիկյան դեսպանատան տեղը?
Ի համաձայնություն ժպտացի, մինչդեռ ձյաձը դեռ նոր էր սկսել:
- Մեր ազգում էն վախտ սենց բաներ չկային, որ մտածեին` Ամերիկա, դոլար, տո եսիմինչ: Սաղ իրանց համար կուշտ ապրում էին, ոչ մի պրոբլեմ չունեին: Բայց որ 46 թվին սփյուռքահայերը եկան, դեպի Ամերիկա ձգտում սկսվեց:
Ասեցի առարկեմ, որ ձգտումը դեպի Ամերիկա մասսայականորեն սկսվել ա 90-ականներին:
- Հա, ճիշտ ա, 88-ին երկրաշարժից հետո սկսվեց, հետո էլ... Նենց չի, որ մեղադրում եմ գնացածներին, բայց դե փախան էլի: Մեկ էլ էն որ սկսում ընդեից ճոռոմ-ճոռոմ խոսալ, ասում եմ` բա տեց լավն էին, մնայիք մեր հետ զենքը վեկալեիք էթայիք պատերազմ, ոչ թե ձեր Ամերիկաներից գոռայիք` "Ղարաբաղը մերն ա": Սկի հըմի էլ պարզ չի, Ղարաբաղն ա մերը, թե մենք Ղարաբաղինը:
Հետո հասանք տեղ, ինձ վիզան տվեցին, հետո գալու ճամփին էլ պարզվեց, որ ձյաձի տղան ընտանիքով գացաձ Եվրոպաներ (Ամերիկայի վիզան չէին տվել):
Բայց մի տեսակ լավ ձյաձ էր, համ էլ փողս հարուր դրամ չհերիքեց, ասեց` լավ ա, ու բարի ճանապարհ մախթեց :Ճ
taxi