Էմոյացավ

Nov 18, 2010 19:19

Փաստորեն ամեն ինչ էէէէէսքան լուրջ ա:
Առաջարկում եմ քաղաքի փողոցներում սենց բաներ կպցնել (Մեկ Ազգ դաշինքը պիտի վոր գնահատի).





Քստածի, մեր մեջ ասած, Բորիս Բորիսովիչը լավ ժամանակին թռավ Հայաստանից, քանզի մի քանի օր հետո իրան փաստորեն կարող ա բռնեին, ибо "Я - эмо!":

Եվ իհարկե, չէր կարող սրան չանդրադառնալ չՏեսությունը. 
...առաջին էմոն Հայաստանում հայտնվել է 2007 թվականին: Էդ որտեղից տենց եկավ ու հայտնվեց մեր գլխին` չի հստակեցվում: Համենայն դեպս, երեք տարի չանցած մի փիառ եղան էդ էմոները, մի սաղ սկսեցին խոսալ դրանց մասին: Հայ հասարակության էմոյականացումը իսկական մարտահրավեր դարձավ մեր ազգի փառափանծ ապագայի համար պայքարող իրական հայրենասերների համար: Ինչպե՞ս սա պատահեց? Ինչու այս կոմպլեքսավորված ջահելները, որոնք մինչև հիմա ոչ մեկի տանձին էլ չէին, մեկ էլ սկսեցին սաղի տանձին լինել?  

էմո, идиократия, маразмище, անասնապատում, չտեսություն

Previous post Next post
Up