Համաշխարհային գիրք

Jun 11, 2012 18:40


Չեմ ուզում քերականական ազգայնամոլ երևալ, բայց համաշխարհային գիրքը ո՞րս ա??

Երկրորդ դասարանի մակարդակի սխալով (նույն շարքից՝ "նախկին մշակույթի նախարար", օրինակ, չնայած նախկին լինում ա նախարարը, ոչ թե մշակույթը) արդեն մի երկու ամիս կլինի զարդարված են ՀՀ քաղաքամայրի նոր՝ չնաշխարհիկ ավտոբուսները: Խելացի մարդիկ նաև հուշեցին, որ սխալ են նաև մեծատառերը. ըստ նույն լեզվի կանոնների, մեծատառ պետք ա լինի մենակ (էս դեպքում) Համաշխարհայինը:



ՀԳ: Սխալ տեքստը ուղեկցող պատկերները՝ BB Media-ի գրաֆիտիները, շատ լավն են: 
ՀՀԳ: Իսկ դուք դեռ Աֆրիկյանների ակումբի մոտ չե՞ք:
ՀՀՀԳ: Բոլորիս սիրուն ֆուտբոլ եմ մաղթում:

ապոկալիպսիս, հայոց լեզու, երևան

Previous post Next post
Up