Հայտնում են զլմները. Այսօր` մայիսի 2-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել է Նոյան տապանի իջևանման տոն հռչակելու գաղափարը: «Փրկության օր» հասարակական կազմակերպությունն առաջարկում է ամեն տարի հունիսի 17-ը հայտարարել տոն, և մեծ շուքով նշել Երևանում:
«Հայ Ասպետ» հիմնադրամն էլ իր հերթին առաջարկում է «Մասյաց տոն» ծրագիրը, բայց հուլիս ամսին: Հիմնադրամի տնօրեն Կարինե Տոնոյանի խոսքով, այն պետք է ունենա բացառապես պետական հովանավորություն: Տոնոյանը դեմ չէ նաև Նոյան տապանի կառուցմանը, սակայն առաջարկում է այն տեղակայել Արարատյան դաշտավայրում: Նրա կարծիքով պետք է կառուցել ջրամբար, որի միջից դուրս կգան ժայռաբեկորներ, որի վրա էլ կկանգնի տապանը: Տապան մտնելու համար հարկ կլինի ճոճվող կամուրջներով հասնել դրան, ինչի համարձակությունը ամեն մեկը չի ունենա:
Հըմմմ... Ոնց որ կան դեռ խելամիտ հայորդիներ և հայդուստրեր, որոնք գիտեն, թե ինչի վրա պետք է պետությունը դարձնի իր ուշադրությունը երկիրը երկիր դարձնելու համար: Հույս կա դեռ, բարեկամներ, հույս կա: