Ի՞նչ կարող է տեսնել զբոսաշրջիկը Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում

Jun 08, 2022 05:30


Հայաստանը զարմանահրաշ տեսարժան վայրերի երկիր է, և մեկ շաբաթում ամեն ինչ տեսնելն ուղղակի անհնար է, բայց կարելի է այցելել Հայաստանի բազմաթիվ գեղեցիկ վայրեր, որոնք գրավում են իրենց յուրահատուկ գեղեցկությամբ։



Դուք կարող եք սկսել ձեր շրջագայությունը՝ այցելելով մայրաքաղաքն և Երևանից ոչ հեռու գտնվող այնպիսի գեղեցկությունները, ինչպիսիք են Գառնու տաճարը, Գեղարդը, Ազատի ջրամբարը, Զվարթնոցը, Էջմիածինը:

Ինչպես նաև մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենաք այցելել Հայաստան աշխարհի մայրաքաղաքից հեռու, բայց և այնպես մոգական գեղեցկությամբ օժտված տեսարժան վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանք ու ճոպանուղին, Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը, Հայաստանի մշակութային մայրաքաղաք՝ Գյումրին և այլ գեղեցկությունները:

Չնայած Հայաստանը փոքր երկիր է, բայց այն հարուստ է այնպիսի զարմանահրաշ գեղեցկություններով, որոնք ստիպում են ճանապարհորդներին վերադառնալ այս հինավուրց երկիր նորից ու նորից, քանզի առաջին այցելության ժամանակ չեն հասցրել ըմբոշխնել այս հնամյա երկրի ողջ գեղեցկությունը։

Կարդալ ավելին >>
Previous post Next post
Up