Հանգիստը Հայաստանում 2022 թվականի մարտին

Mar 23, 2022 00:21


Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է, որը տարվա ցանկացած եղանակին ունակ է գրավել այցելուներին ոչ միայն իր գեղեցիկ տեսարժան վայրերով, այլև հիանալի եղանակային պայմաններով։ Մարտին Հայաստանում արդեն զգացվում է գարնան շունչը՝ երկնքում շողում է արևը, ամենուր լսվում է թռչունների դայլայլը, ծաղկում է բնությունը՝ Հայաստան աշխարհով ճանապարհորդելու իդեալական ժամանակաշրջան։



Մարտին հնարավոր է կազմակերպել էքսկուրսիաներ նույնիսկ դեպի ամենահեռավոր մարզերը և բացահայտել այնպիսի գեղեցկություններ, ինչպիսիք են Տաթևի վանքը, «Տաթևի թևեր» ճոպանուղին, Խնձորեսկը, Նորավանքը, Խոր Վիրապը, Դիլիջանը, Ծաղկաձորն և այլն։

Ճամփորդե՛ք Հայաստանով մեկ 2022 թվականի մարտին և վայելե՛ք այս պատմական երկրի ողջ գեղեցկությունը:
Previous post Next post
Up