Ընկերների պատմություն / Նախաբան

Aug 01, 2009 00:45


Նախաբան
Անձնականիս մասին չեմ սիրում գրեմ, երևի թե հիմնական պատճառը նրանում է, որ անձնականիս մասին սովորեմ խոսել հարազատ մարդկանց հետ: Վերջերս Աղդամի ազատգրման մասին ֆրենդներիս մեկի հետ մի փոքր խոսակցություն եղավ ու կարծես թե իրար միքիչ չհասկացանք: Ավելի ճիշտ, ես իրան շատ լավ եմ հասկանում, նա դեռ պատկերացում չունի, թե որքան լավ եմ հասկանում: Նա դեռ ( Read more... )

Հասարակություն / Society / Общество, Էություն, Նոր Դար / New Era / Новая Эра, Պատերազմ / War / Война, Հայք / Armenia / Армения, Հայություն

Leave a comment

Comments 34

noni_no August 1 2009, 04:43:38 UTC
հետաքրքիր կլինի, անպայման շարունակի
Աղդամը էդ տարածքում պատահաբար հայտնված (պատմական առումով) ու ժամանակավոր բան էր… բնական է, որ պիտի վերանար աշխարհի երեսից՝ ՄԵՐ աշխարհի երեսից

Reply

arin_berd August 1 2009, 10:08:08 UTC
Շարունակությունը անպայման լինելու է: Ընդհանուտ տեքստը պատրաստ է, պարզապես քիչ-քիչ եմ տեղադրում, որ կարդալը ձանձրալի չլինի: :)

Reply


kevork August 1 2009, 12:07:34 UTC
"Ֆրենդներից մեկը" ուրախությամբ ու հաճույքով կարդաց էս գրառումը... մի օր էլ "ժիվոյ" կխոսենք, լրիվ կհասկանանք:
Հաղթանակի համար ինքս էլ ուրախ եմ: Աղդամն էլ, ինքդ ես ասում, թուրքինը չէր, մերն էր, հենց դրա համար, ինչպես որ Շուշին ազատագրվեց ու կառուցվում է, ու նայելիս լավ ենք զգում, էնպես էլ Աղդամի դեպքում ընդամենը կուզենայի, որ լավ զգանք ոչ թե նրա համար, թե "պատժեցինք" քաղաքն ու ավերակի ենք վերածել, այլ էն պատճառով, որ ահա, ազատեցինք ևս մեկ քաղաք, ու հիմա կառուցում-վերակառուցում ենք: Ի վերջո, էս հաղթանակն ու ամեն ինչը մեզ պետք էր Արցախում ավերակների փոխարեն շեն տներ կառուցելու համար, կարծում եմ :)

Լավ ենք անում նաև, որ Շուշիի ՊԱՐՍԿԱԿԱՆ մզկիթը փորձում ենք վերականգնել, ճիշտ ենք արել նաև, որ Աղդամի մզկիթը քիչ թե շատ պահել ենք:

Գրառումից հասկացա ու համաձայն եմ, այո, երիտասարդ եմ, երևի մի քիչ ավելի շատ ա դեռ մոտս էդ կիսաերազանքային վիճակը, բայց դե տարիքից առաջ ընկնելն էլ մի բան չէ, ու էս պահին կարծում եմ, որ հաղթանակն էլ ավելի գեղեցիկ է, երբ մեծահոգության հետ մեկտեղ է լինում:

____

Կսպասեմ պատմությանը.. հետաքրքրեց:

Reply

arin_berd August 1 2009, 12:59:34 UTC
:-)))

Ի միջի այլոց, պիտի ֆնդրենից մեկին շնորհակալ լինեմ, որովհետև եթե իր հետ այս խոսակցությունը չլիներ, ապա այս պատմությունն էլ չէր գվի: Լավ առիթ եղավ: :)

Դու միքիչ լավ չես պատկերացնում վիճակը: Դա նորմալ է: Ես էլ մինջև Աղդամ չայցելեցի, չհասկացա թե ինչ ինչոց է: Առաջ ես էլ էի մտածում, որ պետք էր պահել ու բնակեցնել: Բայց իրականությունը այսպես է՝ Շիշին գերուց ազատագրվեց, Շիշին հայկական է: Աղդամը սպանվեց, որ Տիգրանակերտը վերածնվի: Տիգրանակերը Աղդամի մեջը չէ, մի քանի կիլոմետր հեռու է: Առանց Աղդամը սպանելու, Տիգրանակերտը ազատելու ձև չկար: Աղդամը Այդ շրջաններում ամենամեծ քաղաքն էր, Ստեփանակերտից 2 անգամ մեծ: Թուրքերը Աղդամը ատամներով էին պահում, որովհետև դա համ ստրատեգիական նշանակություն ուներ (կարևորագույն ճանանապարհ էր անցնում ու զենքի մեծ կուտակում կար), համ էլ մեծ հոգեբանական:

Ինջևիցե, միքիչ համբերի, հետո կարող ենք էլի վերադառնանք մեր զրուցին: Դեռ մի քանի օր պետք է, որպեսի ամբողջ գրածս տեղադրեմ :)

Reply

kevork August 1 2009, 13:11:25 UTC
ok! այ էդ մեկը հաստատ չի բացառվում, որ շատ բաներ կախված ա նաև նրանից, թե ինչքան տեղանքին ու մասնավոր իրավիճակին ծանոթ կլինեմ: Օրինակ, թեկուզ, չգիտեի, որ Ստեփանակերտից մեծ, էն էլ երկու անգամ մեծ էր Աղդամը: Դեհ, Տիգրանակերտի հայտնաբերումը, ու դեռ կարծում եմ շատ էլ փորելու տեղ ունեն, թող լինի քանդված Աղդամի փոխարեն նվեր: դագավարիլիս ;)

ըհը... կամաց-կամաց գրի, կկարդամ: բարբառ օգտագործելու ու կենդանի խոսքով գրելու միտքը ողջունելի է... ես էլ մի կողմից լոռեցի, մյուս կողմից շամշադինցի (Տավուշ, սահմանամերձ Պառավաքար գյուղ) եմ, իրենց բարբառն էլ մի քիչ Արցախինին նման ա... համ հասկանալի կլինի, համ էլ կարող ա կարողանամ օգնեմ ;)

Reply

arin_berd August 1 2009, 13:54:31 UTC
Ինկատի ունեցի, որ Տիգրանակերտի մասին այն ժամանակ դեռ տեղյակ էլ չէին: Էտ վերջերս են հայտնաբերել ու սկսել խոսալ: Սկզբից պատերը հայտնաբերեցին, մոտավոր տարիքը որոշեցին, հետո նոր համեմատելով պատմությունը ենթադրեցին որ սա պիտի 4-րդ (արցախյան) Տիգրանակերտը լինի: Իսկ այն ժամանակ ազերները ո՞ւմ թույլ կտաին այդտեղ պեղումներ անել:

P.S. արցախի բարբառը մոտս քիչ ա :))) ես որ այնքան էլ մանրունքների հետ ծանոթ չեմ, շատ դրա մեջ չխորացա: իսկ գյումրեցիների բարբառը զուտ իրենց հետ շբվելով եմ սովորել:

Reply


Leave a comment

Up