Հայերը նորից հաղթեցին ադրբեջանցիներին, այս անգամ էլ` շախմատով

Nov 20, 2008 22:03





Նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան շախմատի Հայաստանի հավաքականը գերազանց հաղթանակի է հասել Ադրբեջանի նկատմամբ: Մեր շախմատիստները կարողացել են հերթական պարտության մատնել ադրբեջանական կողմին:
Հայաստանը ներկայացնող չորս շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը հիանալի հաղթանակ է տարել ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մեր մյուս շախմատիստները` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը, ադրբեջանցիների հետ խաղում բավարարվել են ոչ ոքի արդյունքով: Չնայած դրան, հայկական ոսկե հավաքականը ևս մեկ անգամ գերազանց հաղթանակի է հասել ադրբեջանցի թուրքերի նկատմամբ: Մինչ այդ, մեր արևելյան հարևանները վստահաբար նշում էին սեփական լրատվամիջոցներով, որ անպայման կհաղթեն հայերին` վրեժ լուծելով հայերից Արցախում կրած իրենց պարտության համար: Նման հայտարարություն արել էին Ադրբեջանի շախմատի թիմի անդամները` երաշխավորելով, որ խոշոր հաշվով կհաղթեն հայերին:

Ազգիս անպարտ հոգին

Previous post Next post
Up