(no subject)

May 31, 2012 10:16

http://www.bbc.co.uk/azeri/multimedia/2012/05/120517_armenian_ambassador_interview_english.shtml

․․․Հետո էլ ասում են որ տանուլ ենք տալիս տեղեկատվական պատերազմը։  Է հա, որ
սենց անգրագետ «դիվանագետներին» դնեն արևմտյան հեռուստաէկրանների առաջ պարզ ա որ
տանուլ կտանք, բա չե՞նք տա։  Էս տիկինը ոնց-որ իր ընկերուհու հետ խոսա, մի չաշկա կոֆե
խմելուց։  Գոնե մի հատ մտածեր նախքան խոսելը։   Մի հատ եկեք անցնենք կետ-առ-կետ․․․

ա) Հեռուստավարը իրան հարցնում ա՝  բա Շուշիում նախքան վերցումը ադրբեջանցիներ չէին ապրու՞մ։  Էսի
փորձում ա ցրի, սկսում ա կմկմալ թե բա Ղարաբաղում հիմնականում հայեր էին։  Այ կոտոշ, քեզ Շուշիի
մասին են հարցնում։  Պետք էր պատմել թե ինչպես է եղել որ Շուշիում ադրբեջանցիները դարձել էին
մեծամասնութուն․  որովհետև 1920 թվին թուրքերը 25000 հայ են էնտեղ մորթել, էլ հայ չեն թողել․․․ընդ
որում կարելի էր վկայել ոչ-հայկական, այդ թվում բրիտանական աղբյուրները, որոնք նկարագրել են այդ
ջարդը։

բ) Հեռուստավարը ասում ա՝  բայց ինչու՞ եք տոնում վերցումը, չէ որ լիքը մարդ մեռել ա ու տեղահան ա եղել (դե
արևմուտքում սենց հարցեր շատ են սիրում տալ)։  Էս դմբոն
սկսում ա ասել որ մեզ համար դա ազատագրում էր։  Արա Կարինե (ինչպես կասեր օղորմածիկ Դեմիրճյանը ), դու գոնե
հասկանում ե՞ս ինչ ես ասում։  Էն ինչ մեզ համար ազատագրում ա, եվրոպացիների  համար զավթում ա։  Պետք էր
նկարագրել Ստեփանակերտի ռմբակոծումը, պետք էր ասել թե ինչքան անմեղ հայեր են Ստեփանակերտում մահացել Շուշիից
հրթիռահրետանակոծման հետևանքով։ Օրեկան 159 արկ, այո։  Կարելի էր մեջբերել Բարոնեսսա Կոքսի վկայությունները։  Ու հետո
ասել որ՝  եթե չվերցնեինք Շուշին, ապա զոհերի քանակը կհաշվվեր հազարներով, ու ընդհանրապես
ամբողջ Ղարաբաղը կենթարկվեր էթնիկական մաքրման ("ethnic cleansing" -- արևմուտքում էս
արտահայտությանը շատ զգայուն են)։  Ու վերջում էլ պետք էր մի հատ տխուր դեմք անել ու ասել․  «մենք հայերս շատ
խաղաղասեր ենք ու  պատերազմը համարում ենք մեծ ողբերգություն,  բայց  Շուշին
ՍՏԻՊՎԱԾ էինք վերցնել, որովհետև դա միակ ձևն էր կանխել ավելի մեծ ողբերգությունը։  Մենք չէինք
ուզենա որ Ստեփանակերտը արժանանար  Սարայեվոյի բախտին, որի երկարատև ռմբակոծումները
ինչպես ինքներդ գիտեք բերել էր անմեղ կյանքերի հսկայական կորուստների։»

գ) պետք էր ստեղծել զուգահեռներ Ղարաբաղի, և արևմուտքին ավելի հայտնի իրադարձությունների հետ․  ինչպես Սրեբրենիցայի կոտարածը,
ինչպես Սարայեվոյի շրջափակումը, և այլն և այլն․․․

Կլինի՞ որ էս Կարինեն մի հատ շտապ գնար Օսկանյանի մոտ վերապատրաստման։  Թե չէ սենց վիճակը իսկականից վատ ա․․․․

հ․գ․ միակ բանը որ մի-քիչ մխիթարում ա էդ էն ա որ պարզվում ա ադրբեջանի դեսպանը  ԷԼ ավելի մեծ էշ ա։  Հեսա, նայեք, նույն ԲԲՍ-ն հիմա էլ
իրանց ա մորթում․

image Click to view

Previous post Next post
Up