Միանգամից մի դետալ էլ ասեմ, որ հետո կպարզվի, որ կարեւոր էր, ու անցնեմ բուն ներկայացման մասին իմ կարծիքը շարադրելուն: Ես գնել էի տոմսեր հենց պրեմիերայի օրվա համար, ամենաառաջին ներկայացման համար: Բայց էնպես ստացվեց, որ մենք չկարողացանք գնալ ու գնացին քենիս ու զոքանչս: Իսկ մենք գնացինք երեկ: Հետո կասեմ, թե ինչի նախապես նշեցի էս փաստը:
Եվ այսպես, սկսենք վերլուծել ու գնահատել.
Մարինե Պետրոսյանի հայտնի հոդվածից հետո, ինչ մեղքս թաքցնեմ, զգուշավոր էի: Լսել էի, որ Վարդանը Պետոյի ու Նվերի հյուրն ա եղել թիվիյով ու ինչ-որ հիմար-հիմար դուրս ա տվել: ՄԻ քիչ հավատս չէր գալիս, քանի որ անձամբ կինս (ես էլ ներկա եմ եղել ողջ ընթացքում) ա Վարդանի հետ հարցազրույց անցկացրել մի անգամ, մի երկու ժամ խոսաց էդ մարդը, ու շատ նորմալ խոսեց, շատ նորմալ մարդու տպավորություն թողեց: Իհարկե նորմալ էին նաեւ ներկայացումները: Ավելին, ես հավանում էի նրա ներկայացումները: Եվ այսպես, այս անգամ իբր Վարդանն ասել ա, որ Սերժը, видите ли, «թագավորի երրորդ` կրտսեր տղեն» ա, ու իրան պետք ա շանս տալ, ու նման այլ հիմար մտքեր: Բայց անկեղծ ասած, քանի դեռ անձամբ չեմ նայել նման կադրեր ու լսել, չեմ հավատում: Քանի որ շատ հանգիստ կարող էր էդ հատվածը կոնտեքստից կտրված-ներկայացված լիներ… դե լավ, անցնենք առաջ:
Միանգամից ասեմ, որ որեւէ «պռոմախ» Վարդանը չտվեց: Ներկայացումն ամենեւին «սերժական» չէր: Ավելին, Սերժի վրա ինքը մի հատ ընենց էր թթվում, որ ամբողջ դահլիճը չգիտեր` ծիծաղի, թե կարող ա մեկ էլ տեսար հենց դահլիճից դուրս եկավ, ԿԳԲ-ն հավաքեց-տարավ իրան: Կային չափազանց հաջող հատվածներ, շատ դիպուկ, շատ զվարճալի, ինչպես միշտ` ծայրահեղ ինքնաքննադատական, ինչը միշտ էլ առողջ ա, մանավանդ մեր նման ինքնասիրահարված պինգվին ազգի դեպքում:
Կար ընդամենը երկու հատված/միտք, որ տարակուսանք առաջացրին.
առաջինը ՍՍ-ի, այսինքն Սերժ Սարգսյանի, «բացելն» էր որպես Սբ. Սարգիս, իդ էստ` Սիրո տոնի հովանավորը…. ՄԱՄԱ ՄԻԱ!!!!!! Ինչպիսի կաշմառ համեմատություն:
Մյուս կտորը, որն ինձ դուր չեկավ, էդ հայհոյանքի ստուգաբանությունն էր, որը ահագին թույլ ու անհամոզիչ էր ստացվել: Հա, մեկ էլ Լեւոնի թուրքերենն էր անհեթեթ...
Հիմա խոսեմ էն հատվածների մասին, որոնց համար արժե հաստատ գնալ-նայել էդ ներկայացումը - TOP 5!!!
- Սերժի ու Լեւոնի հեռուստադուելը. ժողովուրդ, ստեղ Վարդանը ընենց ա անում Սերժի ձեւը, ընենց ա ձեռ առնում.... ՄԱՀ ԷՐ: Դա պետք ա տեսնել ու լսել:
- Կնոջ մասին հատվածը, ծանոթանալու պրոցեսն ու իհարկե պարը:
- Մաստուրբացիան... դա պետք ա տեսնել!
- Ռոբոտ Քոչարյանը, Սերժի ու Լեւոնի երգը տարիների մասին:
- Ռոբի ու Լեւոնի լեզվակռիվը:
Չորրորդ կետը պլագիատ էր Նիկոլից: Հա, հա, հիշում եք, չէ՞` «Ո'չ դոդացմանը, ո'չ ռոբոտացմանը, ո'չ սերժանտացմանը»!!!!! Ես աչքերիս ու ականջներիս չէի հավատում: Քոչարի պարող ռոբոտը…
Ընդհանուր առմամբ, Լեւոնի հասցեին թաքնված ռեւերանսները շատ էին, ինչը ես չէի սպասում: Օրինակ էն, որ մարդը գնում ա ընտրության, ամբողջ ճամփին բոլորին ասում ա, որ Սերժին ա ընտրելու, իսկ վերջում ընտրում ա Լեւոնին:
Մյուս` ավելի ցնցող ռեւերանսը Վարդանի երազն էր, որտեղ նույնանում են իր մայրը ու ժողովուրդը, ու էդ ժողովուրդը … Լեւոնի միտինգի'ն ա: Ցնցող ա չէ՞: ;)
Մյուսը, որ «Լեւոն ձաձան» եկավ ու թույլ չտվեց, որ առանց ընտրություն ունենալու ընտրություններ լինեն, որ ընտրությունները «հայավարի լինեն»: Վատ չէր, ասեմ ձեզ:
Հետո, Վարդանը «ձեռի հետ» փոխանցում ա Լեւոնի արտասանած մի քանի կարեւորագույն մեսիջներ, գոնե հիշեցնում ա դրանց մասին… օրինակ` մոնղոլ-թաթարները, օրինակ` «երգի ու պարի հեղափոխությունը», օրինակ` (sic!) ՄԵղրին ու Ղարաբաղը փոխանակելը: ԱԿԱՆՋՆԵՐԻՍ ՉԷԻ ՀԱՎԱՏՈՒՄ!…:)
Իսկ Սերժին, մի քանի քաղցր կիսանամյոկների կողքին, ուղղակի ձեռ ա առնում: Օրինակ, էն որ Սերժի` կնոջը դավաճանելու մասին ա խոսում, ու ասում` բառեբառ` «օրինակ պատկերացրեք, որ մեր նորընտիր նախագահը… ասենք, ասենք էլի, դե ասենք…»: Շատ նուրբ էր սարքել, ուղղակի հիանալ կարելի ա: Քանի որ հետո ընենց ա շարունակում, որ կարա ասի, որ էդ «ասենք»-ը վերաբերում էր ոչ թե նախագահ լինել-չլինելուն, այլ այլ կին սիրել-չսիրելուն, դավաճանել-չդավաճանելուն:
Մի հատված էլ էր տարօրինակ - մի հատվածում ուղղակի բառիս անուղղակի իմաստով ոչնչացնում ա … Վազգեն Մանուկյանին (!): С чего бы это?! Զարմանալի կտոր էր, երկար ու դաժան...
* * *
Հիմա էն դետալի մասին, որ սկզբում գրել էի: Քենիս, առաջին օրը ներկայացումը նայելուց հետո, մեկ էլ նայել էր նույն ներկայացումը երկու օր առաջ, ու ... Բանից պարզվում ա, որ Վարդանն ահագին փոխել ա իրա ներկայացման էն առաջին վերսիան. հանել ա մի քանի խոշոր ու դեբիլ կտորներ, որտեղ ձեռի հետ կպնում ա Պայքարին, անիմաստ ա համարում պայքարելը, կոչ ա անում միայն «սիրել եւ աղոթել»: Պարզվում ա, որ սրա հետ զուգահեռ ինքն ավելացրել ա այլ կտորներ, որոնք տպավորությունը ԱՀԱԳԻՆ փոխում են, ու էդ «պսեւդոսերժականությունից» հետք էլ չի մնացել:
Հիմա, ես գիտեմ, որ ինքը միշտ ա ըդենց անում` ընթացքում корректировка-ներ ա անում միշտ: Բայց ես ուզում եմ հասկանալ, թե էս մի ամսվա մեջ ո՞նց ինքը զգաց, որ ինչ-որ թարս-մարս բաներ ա խոսում, ու որ էս հասարակությունը չի ընդունում իրա ասածի գոնե մի մասը: Էդ feedback մեխանիզմն ինչքա'ն արագ ու ճիշտ ա աշխատել: Ես իհարկե ուրախ եմ սրա համար. ստացվել ա նորմալ, ինքնաքննադատական, շատ ծիծաղելի, մի քիչ լղոզված, ասելիքի անհստակությամբ, բայց անկեղծ, ցավ ունեցող ու ելք չգտնող մարդու սարքած ներկայացում:
Ու հենց դրա համար էլ ես էլ կմիանամ էն մարդկանց, ովքեր խորհուրդ են տալիս դիտել «Սեր եւ ատելություն»-ը:
Լավ էր, Վարդան, բայց որ մի քիչ ավելի խորը նայես, մի քիչ ավելի շատ ապրես քո ժողովրդի ցավով, ավելի հաջող ներկայացումներ կստացվեն: Կարեւորը, որ ինտուիցիադ քեզ չի խաբել, ու դու շատ արագ ուշքի ես եկել ու հասկացել, որ մեր հասարակությունն էսօր կիսված չի, որ մենք էսօր միակամ ենք - նման իշխանություն չի կարելի հանդուրժել: Ու ստեղ ես արդեն համամիտ եմ իմ սիրելի հրապարակոս Մարինե Պետրոսյանի հետ` պետք ա կարողանալ ոչ միայն ՍԻՐԵԼ, այլեւ ԱՏԵԼ: Էսօր մեր հասարակությանն անհրաժեշտ ա, ուղղակի անհրաժեշտ ա պահպանել ատելու իր հաստատակամությունը, իր անհանդուրժողականությունը: Էդ ատելության մեդալի մյուս երեսին մեր սերն ա մեր էրեխեքի ու մեր երկրի հանդեպ: Էսքանը: Շնորհակալ եմ էս կետին հասնելու համար: