Հուլիսի 4-ի միտինգի մասին իմ կանխատեսումները

Jul 04, 2008 18:01


Հուլիսի 4-ի միտինգի մասին իմ կանխատեսումները

Ինչպես նախորդ անգամ, էս անգամ էլ մի ժամ ու ես առաջ կիսվեմ իմ կանխատեսումներով:

Էսօր հուլիսի 4-ն ա, օրը` ուրբաթ: Երեւանում հաճելի տաք եղանակ ա, երկինքը` խաղաղ, երեխաները` հիմնականում ժպտուն… Արտաքուստ էդքան էլ չի երեւում, որ մարդկանց ներսում դեռ վառ ա վիրավորվածության, անակնկալի գալու ու ելք փնտրելու զգացումը, որն աստիճանաբար թեքվում ա դեպի անօգնականության զգացում` մի կողմից, եւ ռադիկալ միջոցներին հակվածություն` մյուս կողմից:

1. Կխանգարե՞ն, թե՞ ոչ

Ամենայն հավանականությամբ, կկրկնվի նախորդ միտինգի սցենարը. ժողովուրդը կսկսի ճնշում գործադրել, բանակցություններ կսկվեն իշխանությունների հետ, դեպի Մատենադարանի հրապարակ մուտքը կբացվի ու ժողովուրդը կմտնի հրապարակ: Էս անգամ ապարատուրան շատ ավելի արագ կտեղադրվի, մոտավորապես կես, այլ ոչ թե 2 ժամից:

2. Մարդկանց սպասվող քանակը

Կարծում եմ կգա էնքան մարդ, ինչքան նախորդ անգամ էր: +/- 10%: Դա վատ ցուցանիշ չի, ամենեւին վատը չի, մանավանդ Մատենադարանի տարածքի համար, որը "լցնելը" վիզուալ ավելի հեշտ ա, քան Ազատության հրապարակը: Այսինքն, եթե ես ընդունում էի, որ նախորդ անգամ 20 000 մարդ կար, ապա հաստատում եմ խոսքերս. էդ քանակը լիովին բավարար ա էս փուլի նպատակների համատեքստում: Ավելինը «փոր չի ծակի», բայց մեծ առումով առանձնապես ոչինչ չի էլ ավելացնի: Էս փուլում:

3. Միտինգի բովանդակությունը

Սա իմ կարծիքով կարեւորագույն հարցն ա էսօր, ու ոչ միայն բուն միտինգի առումով, այլեւ ընդհանրապես Շարժման անելիքների:
Դե հայտնի ա, որ Լեւոնը ներկայացնելու ա մոտական անելիքները, ու հայտնի ա, որ շեշտադրումներն ավելի կոշտանալու են էսօր: Բնականաբար, խոսք կլինի ԵԽԽՎ-ից, քաղբանտարկյալներից, Հյուսիսային պողոտայում տականքների խուլիգանությունից, բայց էդ բոլորը կողքից են, իսկ առանցքում ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ա - Լեւոնը պետք ա գտնի, թե ինչ ասի ՀՀ Քաղաքացուն, Պայքարի մարտիկին, թեկուզ տանը նստած համակրին: Լեւոնը պետք ա փորձի ցույց տալ ՃԱՆԱՊԱՐՀ, ՈՒՂԻ: Սա շատ կարեւոր ա. էն, որ ինքը մտածված քայլեր ա անում, ոչ ոք կարծեք թե կասկածի տակ չի դնում, բայց էդ քայլերում ավելի շոշափելի պետք ա երեւա քաղաքացու դերն ու առաքելությունը: Սա պետք ա ցույց տալ ՇՈՇԱՓԵԼԻՈՐԵՆ:

Էս ամառվա մի քանի ամիսն ու սեպտեմբերը մեր երկրի, մեր ժողովրդի, իշխանության, ընդդիմության շանսն են, փրկօղակն են: Եթե չստացվի գալ գոնե պառլամենտական ընտրություններ անելու կոնսենսուսին, ապա երկիրն արդեն աշնանը ու ձմռանը կգլորվի ռադիկալիզմի ու ըդեղից էլ տեռորիզմի գիրկը, իսկ սա չի կարելի թույլ տալ: Նամանավանդ Հայաստանի օրեցօր թուլացող միջազգային հեղինակության ու ԼՂ ու հիմա նաեւ արդեն Թուրքիայի հարցով զիջող դիրքերի պայմաններում: Ռոբի չդատվելու գինը կարող ա լինի ոչ միայն Ղարաբաղի կորուստը, այլեւ Հայաստանի: Սերժի խորհրդատուները սա հասկանում են, բայց դեռ էնքան հզորություն չունեն, որ կարողանան դուրս գալ Մկան, Արմենչիկի, Թոխմախի Մհերի դեմ: հույս ունեմ էս մի 2-3 ամսվա ընթացքում Սերժն էնքան ոտի կկանգնի, որ կկարողանա ձերբազատվել ռոբից: Դա մեր երկրի ապագայի համար, ու նաեւ հենց իր ապագայի համար, շատ կարեւոր ա:

Իմիջիայլոց, շատ բան կախված ա նաեւ Լեւոնի խորհրդատուներից: J

4. Ամփոփում

Էսօր Հայաստանում ունենք մի աննախադեպ վիճակ էն առումով, որ երբեւէ ընդդիմադիր կեցվածք/մտածելակերպ չի ունեցել մեր հասարակության էսքան մեծ հատված: Ամենահամեստ գնահատականներով, հասարակության 75%-ը «սրանց չի ուզում»: պառլամենտական ապագա ընտրություններում էս հատվածի մի մասը ձայնը կտա Րաֆիի «Ժառանգությանը», իսկ մյուս մասը` Լեւոնի Կոնգրեսին, ու էսպիսով էս ընտրազանգվածը ՉԻ ՓՈՇԻԱՆԱ: Սա իսկապես աննախադեպ ա. նման համամասնություն երբեւէ չի եղել անկախ Հայաստանի պատմության մեջ: Ոչ 1996-ին, ոչ 1998-ին, ոչ 2003-ին բնակչության 75 տոկոսն իշխանություններին դեմ չի եղել:

Էսօրվա միտինգը պարտավոր ա էս 75 տկոսի մոտ վառ պահի հույսն ու հավատը, որ`

ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ` ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

Եւ ուրեմն` ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ



politics

Previous post Next post
Up