May 06, 2010 16:46
Էսոր քայլում էի փողոցով ու մի տարորինակ բան նկատեցի վարքումս. տղամարդկանց չեմ նայում, աչքերս կախում եմ ասֆալտին, երբ մոտենալիս տղամարդ եմ նկատում...
Բայց ավելի ահավոր էր հասկանալը, թե ինչո՞ւ եմ էդպես անում:
Հիշո՞ւմ եք «Քանի դեռ կամ» ֆիլմը Երեւանի մասին: Էնտեղ երկուհազարշատ տարին բոլորած Երեւանը սրտնեղում է, որ իր քաղաքի բնակիչներն իր վրա են թքում, ասում է դուք ձեր տանը թքո՞ւմ եք, մոխրամանը շո՞ւռ եք տալիս հատակին... Ախր ես էլ ձեր տունն եմ, ձեր ծնողը...
Քայլում էի ու էդ էի հիշում: Էնքան տհաճ է մանավանդ տղամարդկանց նայել. ասես մրցում են, թե ով ավելի հեռու կթքի ու ավելի «տպավորիչ»: Ու առհասրակ՝ էնքան հակահիգիենիկ գործողությունների ականատես ես լինում փողոցում, որ արդեն քո շահերից ու քո հոգեկան աշխարհի հանգստությունից ելնելով ես խուսափում Երեւանի փողոցները ողողած շալվարներով ու սիգարետները մատների արանքում կապիկներին նայելուց:
բողոք,
տղամարդ