... գուցե

Apr 25, 2019 13:29


Գուցե գա մի օր, երբ ես տուն մտնելիս բանալիները չշպրտեմ անկողնու վրա, ու հետո` ծածկոցը հանելիս, տնով մեկ դրանք չզրնգան…

Գուցե գա նաև էն օրը, երբ լվացվելուց հետո թաց-թաց դեմքով ու ձեռքերով դուրս չեմ գա լոգասենյակից` փնտրելով թղթե անձեռոցիկները…

Թերևս կգա նաև էն օրը, երբ որևէ մեկին զանգելուց ողջույնիս չի հաջորդի «Շա՞տ եմ խանգարում»-ս…

Ու երևի կգա էն օրը, երբ ես կսովորեմ պահանջել, ոչ թե նվիրել, վերցնել, ու ոչ թե տալ, անտարբեր լինել, ոչ թե նվիրվել ու խորտակվել…

Գուցե… բայց էդ օրը ես արդեն Գայանեն չեմ լինի...

զգացած, ես, սևագիր, անձնական, ապրած, դատարկ մտքեր

Previous post Next post
Up