Դատակ մտքեր՝ աշխատանքի ժամին...

Oct 01, 2015 14:33

Ասում է՝ դու չես ուզում ինձ հետ ավելի մտերմիկ հարաբերությունների անցնել, որովհետեւ վախենում ես, թե մարդիկ կիմանան...

Կոնկրետ մե՛կը չի ասում, ի՛նձ չի ասում. աջուձախ՝ էս մեկը, էն մեկը, երրորդը, տասներորդը՝ սրան, նրան, երրորդին, տասներորդին...

Չէ՜, ինչ-ինչ՝ ես տղամարդկանց հոգեբանության գիտակ չեմ ու ոչ էլ իմաստ ունի՝ պնդեմ, թե «ընտրելը» մոտս լավ է ստացվում, չնայած Աստծո դեմ մեղք չգործենք՝ արտակարգ արդյունք ունեմ՝ անունն էլ Արսեն, բայց մի բան լավ գիտեմ. կինն ուզում վայելել իրեն բաժին հասած զգացմունքի ամեն միլիգրամն ու մակրոտարրը, ուզում է էդ միլիգրամի միլիարդապատիկ չափով իր երջանկությունը տարածել, վարակել աջուձախ, վայելել ամեն կաթիլը...

Է՜հ...  

տեսած, զգացած, տղամարդ, տեսակ, կին, դատարկ մտքեր

Previous post Next post
Up