May 31, 2012 03:41
Ուսանողական տարիներին ահավոր ներվայինանում էի, երբ դասախոսը մի հաստափոր տետր ձեռքին մտնում էր լսարան ու 80 րոպեների ընթացքում լեկցիան բառիս բուն իմաստով կարդում էր: Միանգամից անվստահություն ու թերահավատության սանդղակս մտահոգող ձայներ էր արձակում :) Հանուն արդարության ասեմ, որ նամն դեպքերը հազվադեպ էին, ու էդ տիպի դասախոսներն էլ կամ մի սեմեստրով «բավարարվում» էին ու հեռանում, կամ էլ՝ շատ արագ ազատվում էին ինձ համար էդքան տհաճ «սովորությունից»...
Ես էլ արդեն քանի տարի է՝ ավարտել եմ համալսարանը, բայց հիմա էլի սանդղակի ձայների առումով նույն վիճակն է ամեն օր առավոտ: Հայկական TV-ների առավոտյան եթերը իմ ամբողջ օրը փչացնելու յուրահատուկ մոգական ուժ ունի: Մի ալիքով առավոտյան շոուի հաղորդավարները զբաղված են միայն սեփական մատներն աշխատացնելով iPad-ի էջերը «թերթելիս», ինչն անտանելի նյարդայինացնում է, մյուսում էնաստիճան ոչպրոֆեսիոնալ են, որ մի վայրկյան անգամ չեն կարողանում հայացքը կտրել իրենց սցենարից ու գլուխները թղթապանակի մեջ խրած՝ բացառապես կարդալով են զբաղված, իսկ երրորդում էլ իրենք իրենց դերասան ու հաղորդավոր հռչակած մի խումբ մարդիկ իրենց հյուրերին հանճարեղ հարցեր են տալիս ու հիմնականում իրենք էլ պատասխանում են որպես տվյալ բնագավառի էքսպերտ... Մառազմ...
Ես էլ դեռ զարմանում եմ...
Թղթից կամ iPad-ից սահուն կարդալ ամենքս էլ կարող ենք, իսկ հաղորդավարից՝ մանավանդ առավոտյան շուներ վարող, պահանջվում է սեփական էներգիայով մարդկանց «արթնացնել» քնատ վիճակից, լիցքեր տալ, ոչ թե՝ կարդալ ու կարդալ....Էդ բարիքը առօրյայում լիքն է:
Էդ էլ քիչ է՝ ամեն հեռուստաալիք իր առավոտյան եթերը լցնում է սերիալներում «խաղից դուրս» մնացած կամ՝ ներկա պահին քիչ զբաղված դերասաններով՝ դրանով նորից ու նորից հոգնեցնելով հեռուստադիտողների արդեն տառապած աչքերը...
Մի խոսքով, ասածս ինչ է՝ խիղճ ունեցեք...
բողոք,
սպանեցին-թողեցին,
դատարկ մտքեր