Քիչ առաջ TV-ներից մեկով մի գովազդ աչքովս ընկավ....Բլա-բլա-բլա-բլա ու ամբողջ իմաստն էն է, որ գործում են ամանորյա զեղչեր էս ու էս չափով: Մտածում եմ՝ մի քիչ ուշ չի՞ ամանորյա զեղչերի համար: էդ մտքերի մեջ խորացած՝ մեկ էլ լսեմ «Զեղչերը գործում են մինչեւ դեկտեմբերի 31-ը»...
Հիմա դե արի ու մի ասա՝ չգնա՞մ ու պահանջեմ ինձ զեղչած գներով սպասարկել: գովազդը հո էսօր եմ լսել, դեկտեմբերի 31-ին էլ մի ամբողջ 11 ամիս ու դեռ մի քանի օր ավել կա... :)))
Հ.Գ.
Տեսնես էդ TV-ն հանուն ինչի՞ է էդ «ժամկետանց» գովազդը դեռ հեռարձակում:
Մեր հեռուստաընկերություններում լրիվ էս վիճակն է