Վերջին օրերին տարբեր առիթներով շատ էի խոսում/մտածում «Հայլուրի Հայաստան» երեւույթի մասին: Հետո հասկացա պատճառը՝ էդ մի Հայաստանի հակապատկեր-երկվորյակի հետ եմ ամեն օր կռիվ տալիս... Էդ մտքերով էի, երբ կարդացի Փղի
հոդվածը ejournal-ում...համարյա էդ է՝ մի քիչ ձեւակերպած, մի քիչ՝ ոչ իմը, բայց դե...
Ասածս ինչ է՝ մեկի աշխարհատեսությունը հայլուրի գույներով է ու Հայաստանի չափ ու ձեւն էլ՝ էդքանը, մյուսինը՝ բողոքական-բողոքավոր-էլիտարոտ Ֆեյսբուքը համապատասխան պատկերացումներով, երրորդինն էլ՝ հարեւանի հետ բակում արեւածաղիկ չրթելն ու չորսբոլորը սքան անելը առավոտից իրիկուն... Ու էդ բոլորին իրենց Հայաստանը բավարարում է, էն է որ՝ ոչ մեկին Հայաստանի ամբողջական գույները հասու չեն...
Իսկ ես ամբողջականն եմ ուզում...
Հ.Գ.
Հիմա ի՞նչ՝ ես Ֆեյսբուքի «բողոքո՞ղ» եմ...