«...Չի հասկանա ձեր հոգին եւ ծույլ, եւ օտար....»

Sep 17, 2011 15:32

Աշխարհից կտրված լինելն էլ մի բան չի.... Բայց դե, mar_amirchanyan-ն էր ասում՝ ամեն վատ բան ավարտվելու միտում ունի... Ուրեմն՝ որեշեցի գոնե լրահոսին հետեւեմ, մանավանդ որ՝ քաղաքում մի շարք բաներ էին աչքովս ընկել, որ բազմաթիվ հարցեր ծնեցին:
Ու հանկարծ պարզում եմ՝ աստված իմ, ինչ-որ մեկը հիմնովին խելքը թռցրել է,
կներես iza1976 ջան  ու 7 ու քառասունք իրար հետ է անում  Էրեբունի-Երեւանն ու անկախության 20-ամյակը միավորել է... Որ ասում եմ՝ ոչ երեւանցին գործ չունի Երեւանի կառավարման հետ, չեմ սխալվում էլի...
Ավանդույթները սիրուն են: Իհարկե, պետք չի դրանց գերին լինել հլու-հնազանդ, բայց մյուս կողմից էլ՝ ամեն բան քանդելով հո չի... 
Էրեբունի-Երեւանը երւանցու տոնն է ու երեւանցին գիտի, որ իր տան ծնունդը հոկտեմբերի առաջին 10 օրերին է լինում՝ կարմրադեղնավուն աշնանը.. Ի վերջո՝ քաղաքի օրը քաղաքի օրն է... Էնքան լավ եմ հիշում՝ 90-ականների վերջին Ս-պետերբուրգում էինք ու Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ը, ժողովուրդը ոչ հիշում էր, ոչ էլ նկատում... Ստիպված էդ օրը գարեջրի օր կարգեցին, աջուձախ գարեջուր էին բաժանում ու ժողովուրդը փողոցներ թափեց... Բայց մենք հո էդ խնդիրը չունենք: Ամեն տարի էլ Էրեբունի-Երեւան տոնակատարություններին փողոցներն ու հրապարակները լիքն են լինում, մարդիկ՝ ուրախ... Ինչի՞ են խառնում մեկը մյուսին, ինչո՞ւ են մարդկանց զրկում 2 տոնից. չեմ հասկանում...
Մի տեսակ հայավարի չի... Ո՞ր մի հայը խաշն ու խորովածը նույն ժամանակ, նույն սեղանին կմատուցի՝ 2 ծախս չանելու համար... Բա էլ ինչի՞ համար է էս ֆարսը...

image Click to view


Հոկտեմբերի 9-ին Էրեբունի-Երեւան եմ ուզում... Ուզում եմ դուրս գալ փողոց ու վայելել տոնը...

բողոք, աբսուրդ

Previous post Next post
Up