May 16, 2011 23:07
Ուռա.. Ուռաաա...Ուռռաաաաաաաաա... Այս օրը շատերիս համար էր սպասված. ստացանք մեր սերտիֆիկատները:
Մի ամիս էր նախատեսված <<Միտք>> վերլուծական կենտրոնի կազմակերպած լրագրողական դասընթացների համար: Բայց ձգվեց ավելի քան ամիս ու կես: Դե շատ էինք հետաքրքրված այդ կարևոր թեմաներով, որոնք կարծում եմ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէր ձեռք բերել:
<<Միտքի>> անդամների շնորհիվ մենք գտանք իրար` քսանհինգ երիտասարդներ, որոնք ուզում են իրենց ուժերը ներդնել հայկական մշակույթի տարածմանը:
Տխուր բան եմ ասում. ու թե ինչի պիտի պայքարենք, որ մեր երկրում հնչի մեր երաժշտությունը, շատ ծիծաղելի է, ափսոս, դա այսօր դարձել է անհրաժեշտություն,թե չէ արդեն կորչում են մեր մշակութային արժեքները:
Ստեղծվեց <<Հայֆոն>> խումբը , որն արդեն հասցրել է մեկ անգամ ԵՐԳԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ անել ու ապրել հայկական ազգային երգերը: Հաջորդ հանդիպումն էլ լինելու է այս շաբաթ: <<Հաֆոնի>>գործունեության մասին տեղեկացնում ենք տարբեր սոցցանցերում ու կայքերում բացած խմբերում:
Հա, մոռացա... Սերտիֆիկատները. իրականում դե այդ թղթերը, որ մեզ ուրախացրեցին,այնքան բան չեն ասում, ինչքան մեր ստացած անփոխարինելի գիտելիքը ու մեր կյանքի մաս դարձած <<Հայֆոնը>>: Սերտիֆիկատների հանձնումը համեմված էր փոքրիկ խնջույքով, որ <<Միտքի>> անդամներն էին կազմակերպել: Դե արդեն չի կարելի պատկերացնել <<Հայֆոնին>> առանց ազգային երգի. բնականաբար, երգեցինք, ապա պարեցինք ազգային պարեր:
Մտածում եմ ինչքան շատ բան ինձ տվեց <<Միտքը>>... Սիրում եմ ձեզ...
Հայֆոն,
Միտք,
հանրահավաք,
երգ