Հերթեր թանգարանների առջև...

May 15, 2011 01:59

 Թանգարանային գիշերը շատ սիրուն միջոցառումա... Ինչ լավա Ֆրանսիան մտածեց դրա մասին... Մի քիչ դժվար էր պատկերացանել, որ թանգարանների մուտքի առաջ հերթ կլինի: Մշակութաբան ընկերներիս հետ այցելությունը սկսեցինք Գաֆեսճյան թանգարանից. տնից մոտ էր, դրա համար, այլ պատճառ չկար :Ճ, բայց տարբեր նախասրահներում հերթերը մեզ հուշեցին լքել Գաֆեսճյանը`  գրեթե առանց բան տեսնելու: Մտածում էինք, թե ամենաթանկարժեքն ու վերջին շրջանում հեղինակավոր լինելն է այդպիսի հերթ հավաքել: Դեպի Քոչարի թանարան քայլելիս զարմանքս ավելի մեծացավ, երբ նկատեցի արդեն փողոցին հասնող հերթը: Դե բնականաբար, չկարողացանք մտնել: Հաջորդը Հայաստանի ազգային պատկերասրահն էր. ով այսօր այցելել է, կիմանա, թե ոնց մտանք ներս, իսկ ով չի այցելել, հատուկ նրանց համար` զարմանալիորեն մեծ դժվարությամբ :Դ: Մեր ընկերենրին կորցրեցինք: Երկար իրար փնտրելով, մի կերպ գտնելով մինչև մոտեցանք, որ դիտենք <<Սալոմեյի մենախոսությունը>>, վերջացավ: Տխուր դեմքերով որոշեցինք գնանլ հոգևոր երաժշտություն լսելու: Եվ երկար սպասում էինք Տեր Ասողիկին, ավաղ... Մինչև իմացանք, որ սխալ տեղում ենք սպասում ու ներս գնացիքն, երգն էլ վերջացավ: Դե, բնականաբար հիասթափված իրար նայեցինք, խոստովանեցինք, որ պատկերասրահում բախտներս չի բերում, նկարվեցինք ու դուրս եկանք: Երևի միայն նկարս ու տրորված ոտքերիս մասին հիշողությունս մնային, եթե չորոշեինք գնալ Սպենդիարյանի տուն-թանգարան. իրոք շատ լավ էր կազմակերպված: <<Թումանյան-Սպենդիարյան հանդիպում>> ներկայացումից հետո վայելեցինք Սպենդիարյանի բաղադրատոմսով պատրաստված կակաոն :Ճ , դիտեցինք Սպենդիարյանի մասին վերջերս նկարված <<Վերադարձ>> ֆիլմը, հաճելի երաժշտություն ու... Լավ օր էր, չնայած մեծ դժվարությամբ տրվեց, բայց... Մի տեսակ ուրախացավ հոգիս, որ տեսա մարդկանց հերթերը ոչ թե կենցաղային բաների համար այլ, ո'վ զարմանք :ճ մշակույթի հետ հաղորդակցվելու...

հերթ, Թանգարան, Ֆրանսիա, Գաֆեսճյան, Սպենդիարյան

Previous post Next post
Up