May 11, 2011 02:02
Առաջին կեսա-եզրափակիչը Եվրա-տանջա-տեսիլի տեղի ունեցավ: Արդեն 4-րդ անգամ ա ասում եմ, որ չեմ նայի, բայց դե ասում եմ էլի:Իրականում բավական է վերջում միացնել, երբ քվեարկությունն ա տեղի ունենում ու լսել երգերի հակիրճ շարանը ու իղուր 2 ժամ չնեռվայնանալ: Սակայն քվեարկության արդյունքները առժեին, 2 ժամ չքնելուն: Տանկ Նադյնա ջան, տեղն ա, ուղակի քո աղջիկն ա մեղք քո ձեռքում:
Բայց դե ներկայացնեմ մասնակիցներին ու իմ կարծիքը իրենց վերաբերյալ:
1. Լեհաստան - ա-լա Լեյդի Գագա իրա զգեստերով ու պարերով, բայց դե անկապ ու չհիշվող երգ
2. Նոռվեգիա - Հաբա-հաբա, բուչաչա-հիբաբա: Սառած նորվեգացիները որպես դելեգատ ուղարկել են փդած եվրոպական որգերի մրցույթին թարմություն աֆրիկյան էներգետիկայի տեսքով, հրաշալի երգ, բայց կենդանի կատարոիմը շատ էր կաղում
3. Ալբանիա - սկանդինավյան տրամադրություն, ցածր ձայն Pink-ի արտաքինով
4. Հայաստան - Էմմին հրաշալի սկսեց երգը, բայց 3-րդ ակկոռդից էլի սկսեց գոռալ, դե մամայի դպրոցն ա... բայց պարողները լավն էին
5. Թուրքիա - իրա համար նոռմալ, ռոք երգ, որ մայրուղու վրա կլսես ու կգնա, նեռվորիտ չի ազդի: Բայց իրանց թրքությունը արեցին էլի, էն խեղճ ծտին քարկապ էին արել ու գցել կլոր վանդակի մեջ
6. Սերբիա - 70-ականներին սենց հազարավոր երգեր են հնչել ու կորել անվերադաձ
7. Ռուսաստան - անկապ
8. Շվեյցարիա - Բարի երգ, շատ կսազի գովազդի համար
9. Վրաստան - Ռոքը+Ռեպը+մաքուր երգելը= բայց մեկա, չտպավորեց
10. Ֆինլանդիա - Աղանդավորների հավաքներից գողացած երգ
11. Մալտա - եկավ-գնաց
12. Սան Մարինո - դու էլ գնացիր
13. Խոռվատիա - Սառա Օ'Կոնոռի նման աղջիկը ցույց տվեց ֆոկուս 3 շոր փոխելով, բայց իրան տկլոր չստացվեց տեսնել, իսկ երգում էր էտ ժամանակ?
14. Իսլանդիա - Շատ պուպուշ երգ: Երջանկություն ճառագայթուղ կոմպոզիցիա, հեռախոսիս մեջ կքաշեմ
15. Հունգարիա - լավ ձայն, երկար ոտքեր, անկապ երգ, որը նպատկ ա դրել հավակնել դիսկոներում հնչելուն, բայց շատ պետք ա մշակել ու ձևափոխել
16. Պոռտուգալիա - հարևաններով խմած հավաքվել էին ցույցի, ու չնկատեցին թե ինչպես ընկան բեմ:
17. Լիտվա - էս ժամին քնացնող երգն էր մենակ պակաս, գնացի բրդուճ սարգեմ
18. Ազերներ - Ինչ սիրուն աղջիկ ա, երգն էլ բարի, բայց շաբլոն սաունդտրեկներից ա:
19. Հունաստան - Որմնային ռեպ, հետո էլ ոնց մենք կյանք չունենք առաց քոչարիի, սրանք էլ առանց իրանց շաբլոր մեղեդիների
музыка