Երթուղային

Aug 03, 2011 15:51


Նախորդ գրառումս ջնջեցի, որովհետև պարզվեց, որ Աբովյան քաղաքից Երևան երկող տրանսպորտի ճգնաժամը կապված է տեղական երթուղիների «ռազբորկեքի» հետ. մեղմ ասած՝ «մոնոպոլիզացիա» է տեղի ունեցել։ Պարզաբանեց ditaket։ Խոստացավ մոտակա ժամանակ մանրամասնել։

Երևանի քաղաքապետարանը դրա հետ կապ չունի։

* * *

Անկախ վերը նշածից, երկու խոսք Երևանի քաղաքապետարանի՝ մարզային երթուղիները քաղաք չթողնելու մասին...
  • Երևանի փոխոցները դրանից չեն բեռնաթափվի, քանի որ նույն քանակով մարդիկ են տեղափոխվելու. մարզային տրանսպորտի փոխարեն կավելանա քաղաքային տրանսպորտը։
  • Կշահեն ոչ թե ուղևորներն, այլ երթուղիների («գծերի») տերերը։

Հ.Գ. karjan, պատասխանելով ջնջված գրառման մեկնաբանությանդ. համեմատաբար վաղուց կինո Ռոսիայի մոտի ավտոկայանն էին հանել։ Բայց դա էլ իրականում «վաղուց» չէ, այլ երկու-երեք շաբաթվա պատմություն։ Ու, ճիշտն ասած, չէի ասի, որ ճիշտ որոշում է [թեպետ տվյալ պարագայում անձամբ ինձ ավելի հարմար է, որ չլինի, քան լինի, որովհետև կողքն եմ ապրում]։ Հիմնականում Արտաշատից ու Արարատից մարդիկ ամեն օր աշխատանքի էին գալիս Երևան ու իջնում միանգամից քաղաքի կենտրոնում, մետրոյի կայանի ու ընդհանրապես տրանսպորտային մեծ հանգույցի մոտ. այսինքն շատ հարմար տեղ էր արագ ու առանց լրացուցիչ տրանսպորտ փոխելու գործի հասնելու համար։

Ընկերանալ Ֆշտուկ


երևան

Previous post Next post
Up