Խոսում ենք պո-առմյանսկի

Aug 02, 2011 17:12


Վարչապետի ողջույնի խոսքը կառավարության կայքում։ Հիացե՛ք ոսկեղենիկ հայերենի այս չքնաղ օրինակով։

Հարգելի բարեկամ,

Ողջունում եմ Ձեզ ՀՀ կառավարության աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայք այցելելու համար: Ինչպես նկատում եք, փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով:

Ձեր տրամադրության տակ են նաև էլեկտրոնային կառավարման և պետական կառավարման մարմիններին ուղղված ձեր նամակների ընթացքին համացանցի միջոցով հետևելու հնարավորությունները: Հանրային վերահսկողության այդ գործիքներից օգտվելը, անկասկած, նպաստելու է քաղաքացիական արդյունավետ վերահսկողության ավանդույթի ձևավորմանը:

Մեզ համար կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ ձեզ, պետք է լինեն մեր թիմի ուշադրության կենտրոնում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ`
Տիգրան Սարգսյան

Համոզված եմ, որ «մրցունակ հայերենով» այս տեքստը վարչապետը չի գրել, այլ օգնականներից մեկը, բայց միևնույն է, բնորոշիչ է․․․

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, կրթություն

Previous post Next post
Up