Տակեշի Կիտանո. Կատաղություն | Takeshi Kitano: Outrage

Jan 19, 2011 20:20


Ինչպես արդեն գրել էի, վերջերս տասնյակից ավելի կինոնկարներ դիտեցի։ Ամենահետաքրքիրների մասին կսկսեմ պատմել...

* * *

Ճապոնացի Տակեշի Կիտանոն շատ բազմաժանր ռեժիսյոր է։ Նկարահանում է ինչ ասես. գանգստերական կինոներից և մարտաֆիլմերից սկսած՝ լուրջ դրամատիկ գործերով վերջացրած։ Եթե իր կինոներից ընդհանրապես չեք դիտել, խորհուրդ եմ տալիս. «Տիկնիկներ» (Dolls), «Երեխեքը վերադառնում են» (Kids Return), իսկ արյունոտ գրոտեսկի սիրահարներին՝ «Թագավորական ճակատամարտը» (Battle Royale) ֆիլմերը։

* * *

Անցյալ տարի էկրաններին հայտնված «Կատաղություն» (Outrage) կինոնկարը ճապոնական գանգստերների՝ յակուձաների մասին։



Գանգստերները պատկերաված են դաժան, անխիղճ, իրար գլխին սարքելու անգերազանցելի վիրտոուզոներ, այսինքն՝ ինչպես որ իրականում կա։ Միաժամանակ Կիտանոն շատ լավ փոխանցել է նման շրջանակներում տիրող կեղծ «ախպերության», գողական պաթոսի համապատասխան մթնոլորտը։ Այս ֆիլմը կարող էր նույն հաջողությամբ նկարահանվեր հայկական ցանկացած կրիմինալ սերիալի ձևաչափով, հայկական դերասաններով ու ժարգոնով, ու սցենարը փոխելու կարիք ընդհանրապես չէր լինի։ Կարելի է ասել համամարդկային խնդիրներ են բարձրացված :)

Ընդհանրապես, կինոն դիտվում է որպես Մաքիավելիի «Տիրակալի» ուսումնական տեսաձեռնարկ։ Դիտելուց հետո կարելի է էլ Մաքիավելի չկարդալ, ճապոնացին ամեն ինչ բացատրել է պարզ, հասկանալի լեզվով։

Եւս մի քանի կադր կինոնկարից. Кадры из фильма «Ярость»

Գովազդային հոլովակը.

image Click to view


Ընկերանալ Ֆշտուկ


կինո, ճապոնիա, քաղաքականություն

Previous post Next post
Up