«Սասուն» համույթ

Nov 23, 2010 16:20

image Click to view


Այս հոլովակում «Սասուն» ժողովրդական երգի-պարի համույթն է։ Եթե եղել եք «Նարեկացի» կենտրոնում անցկացվող ազգագրական երգերի դասերին, ապա կճանաչեք Անդրանիկին՝ համույթի ղեկավարին։ Ի դեպ, նոյեմբերի 29-ին, երկուշաբթի, հերթական հանդիպումն է Անդրանիկի հետ։ Այս անգամ հարսանեկան երգեր են սովորելու։

Կարևորը. համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը ձայնագրել է իրենց առաջին ձայնասկավառակը՝ «Լիլի» վերնագրով։



Սկավառակը ձայնագրված է, բայց գումար չկա բազմացնելու։ Համոզված եմ, որ եթե հերթական լրբոտ էստրադային «աստղոյի» «գլուխգործոց» լիներ, շատ արագ գումար կգտնվեր և´ բազմացնելու, և´ գովազդելու, և´ հեռուստա- ու ռադիոեթերով «լսցնելու»։ Բայց սա մեր դեպքը չէ :)

Ըստ այդմ առաջարկվում է լուծում. նախօրոք բաժանորդագրվել սկավառակը ստանալու համար՝ մեկ սկավառակի գինը ընդամենը 2000 դրամ է։ Կարելի է նաև մեկից ավելի սկավառակ գնել՝ կարծում եմ շատ յուրօրինակ ու ճաշակով նվեր կլինի։

Բաժանորդագրման մանրամասները՝ Թալինցու մոտ։

Հ.Գ. Մշակույթի նախարարության անուն մի´ տվեք։ Մենք շատ ավելի արագ ու հանգիստ կանենք իրենց գործը :) Կարծում եմ, որ կարելի է նաև Ֆեյսբուքում տարածել այս հայտարարությունը։

Ընկերանալ Ֆշտուկ


գործողություն, երաժշտություն, հայկական, ազգագրություն

Previous post Next post
Up